Ֆինանսական աուդիտի բաժնի աուդիտոր
- City
- Yerevan
- Employment
- Full-time
- Experience
- 2+ years
- Deadline
- 15.10.2026
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 14.10.2026 (3 h ago)
Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ֆինանսական աուդիտի բաժնի աուդիտոր։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Ինչ պարտականություններ կունենաս դու.
- Բանկի ֆինանսական ցուցանիշների, ակտիվների, պարտավորությունների կառուցվածքի վերլուծության իրականացում, հարկային հաշվառման և հաշվետվությունների ստուգում,
- Կատարված ֆինանսական գործարքների, հաշվետվությունների ստուգում,
- Գործառնությունների օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության ստուգում,
- Բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում պլանային և ոչ պլանային ստուգումների իրականացում (որպես ստուգող խմբի անդամ, իսկ որոշ դեպքերում նաև որպես խմբի ղեկավար),
- Ներքին աուդիտի կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
- ՀՀ ԿԲ և Արտաքին աուդիտի պահանջների կատարման ստուգում,
- Բանկի Խորհրդի և կոմիտեների կողմից տրված հանձնարարականների, Ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից բացահայտված խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների պլանի կատարման, հետստուգումների իրականացում,
- Ներքին աուդիտի ստորաբաժանման առնչվող ներքին իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում Ներքին աուդիտի ծառայության ղեկավարին,
- Ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով վերապահված այլ գործառույթների և գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում:
Դիմիր եթե.
- Ունես բարձրագույն (նախընտրելի է տնտեսագիտական) կրթություն,
- Ունես 2 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ աուդիտի ոլորտում (ֆինանսական պլանավորման, հսկողության, ֆինանսավերլուծական ոլորտում աշխատանքայն փորձը կդիտվեն որպես առավելություն),
- Ունես CIA, ACCA, CFA սերտիֆիկատների առկայություն,
- Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
- Ունես MS Office Excel - լավ, MS Office այլ ծրագրերի օգտագործողի մակարդակի իմացություն,
- Ունես ՀՀ ԿԲ կողմից բանկի ներքին աուդիտի ղեկավարի, բանկի ներքին աուդիտի անդամի պաշտոններում աշխատելու համար տրված վկայական,
- Ունես ՀՀՄՍ, Հաշվապահական հաշվառումը կանոնակարգող օրենքների, հարկային օրենսգրքի և ենթաօրենսդրական ակտերի իմացություն, ֆինանսա-տնտեսական գործունեության վերլուծության հմտություններ:
Աշխատելով մեր թիմում դու կունենաս.
- Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
- Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
- Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
- Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
- Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:
Դիմելու կարգը
Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք: