Բաժնի պետ

Address
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1
Department
Գնումների քաղաքականության վարչություն / Գնումների մեթոդաբանական ապահովման և աջակցման բաժին
Experience
3+ years · Head / Director
Salary
322 816 AMD
Published
06.10.2026
Deadline
13.10.2026
Found by finjob
13.10.2026
Last confirmed at source
13.10.2026 (11 h ago)

Ենթակա և հաշվետու է

Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին անմիջական ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մեթոդաբաններից մեկը:

Աշխատավայր

Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մելիք-Ադամյան 1

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  • ապահովում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները.
  • ապահովում է գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը .
  • ապահովում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգման աշխատանքները.
  • ապահովում է պետական գնումների տարեկան հաշվետվության կազմման և հրապարակման աշխատանքները.
  • ապահովում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ՝ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերի մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները.
  • ապահովում է լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ՝ հաշվետվությունների ձևերի և դրանց ներկայացման ժամկետների մշակման և հաստատման ներկայացման աշխատանքները:

Իրավունքները

  • գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման համար համապատասխան մարմիններից, պաշտոնատար անձանցից սահմանված կարգով պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • Նախարարության մյուս ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
  • գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և ՀՀ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգման համար ներկայացնել առաջարկություններ՝ աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր և հիմնավորումներ.
  • հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով այլ մարմինների պաշտոնատար անձանց , մասնագետների, փորձագետների.
  • շահագրգիռ մարմիններից ստանալ մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ:

Պարտականությունները

  • վերահսկել գնման գործընթացների շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծման, ինչպես նաև գնումների համակարգը բարելավելու նպատակով գնումների վերաբերյալ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկությունների ներկայացման աշխատանքները.
  • վերահսկել գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերի մշակման աշխատանքները.
  • հետևել պետական և տեղական կառավարման մարմիններից պահանջվող սահմանված գործառույթների իրականացման համար նախատեսված փաստաթղթերի (տեղեկատվության) հավաքագրմանը, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններից մասնագիտական կարծիքներ և առաջարկություններ ստանալու գործընթացին.
  • հետևել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել նշված կազմակերպությունների հետ կազմակերպվող քննարկումներին.
  • վերահսկել գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերման աշխատանքները .
  • վերահսկել պետական գնումների տարեկան հաշվետվության կազմման և հրապարակման աշխատանքները:

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Տնտեսագիտություն

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Միջոլորտային մասնագիտություններ

Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Ուղղություն: ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ոլորտ: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսական կամ իրավունքի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ։

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Ժամանակի կառավարում
  • Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում
  • Ֆինանսների և ռեսուրսների կառավարում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Ծրագրերի կառավարում
  • Բարեվարքություն
  • Խնդրի լուծում
  • Աշխատակազմի կառավարում
  • Որոշումների կայացում

Հիմնական Աշխատավարձի Չափ

322,816 ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում։

Էլեկտրոնային հասցե

mariam.ter-hovhannisyan@minfin.am

Հեռախոսահամար

011-80-01-04

State Property Management CommitteeYerevanTemporaryHead / Director
new

Բաժնի պետ

Public financeuntil 15.10.2026HY
322 816