Բերդ մասնաճյուղի Վարկային մասնագետ
- City
- Berd
- Deadline
- 28.10.2026
- Found by finjob
- 16.10.2026
- Last confirmed at source
- 16.10.2026 (4 h ago)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- իրականացնել նախապատրաստական աշխատանքներ վարկառուների հետ,
- գնահատել վարկառուների գործարարությունը և իրականացնել մոնիտորինգ, այդ թվում համայնքներ այցելության միջոցով,
- կազմակերպել վարկերի տրամադրման և հավաքագրման աշխատանքները,
- կազմել և վարել վարկային փաստաթղթերն ու գործերը,
- աջակցել գրասենյակի վարչական և գործառնական կառավարմանը,
- աջակցել կազմակերպության առաքելության իրագործմանն ու ռազմավարության զարգացմանը,
- ներկայացնել պահանջվող հաշվետվությունները,
- իր իրավասության սահմաններում կատարել կազմակերպության քաղաքականության, կանոնակարգերի և ներքին իրավական այլ ակտերի պահանջները:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական),
- նախապատվությունը տրվելու է ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ ունեցող հավակնորդներին,
- ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
- կազմակերպչական ձիրք, հաղորդակցվելու և բանակցելու կարողություններ,
- ֆինանսական և վիճակագրական տվյալներ վերլուծելու ունակություններ,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն,
համակարգչից օգտվելու բավարար գիտելիքներ և հմտություններ
Հետաքրքրված և ներկայացվող պահանջներին բավարարող անձինք կարող են մանրամասն լրացված (ծննդյան տարեթիվ, փաստացի բնակավայր, հեռախոսահամար, կրթություն, աշխատանքային փորձ և այլն) ինքնակենսագրականը (ռեզյումե) ներկայացնել ՀՀ, Տավուշի մարզ, ք. Բերդ, Մաշտոցի 26/2 “ԱՐԵԳԱԿ” ՈՒՎԿ ՓԲԸ–ի Բերդի մասնաճյուղ կամ դիմել հետևյալ հղումով.
https://staff.am/berd-masnachyowghi-varkayin-masnaget-6
Հարցազրույցի հրավիրվելու են փաստաթղթային փուլում ընտրված հավակնորդները: