This vacancy is closed (expired: deadline_passed)
Իրավաբան
- City
- Yerevan
- Address
- ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5
- Deadline
- 20.11.2026
- Found by finjob
- 22.10.2026
- Last confirmed at source
- 22.11.2026 (12 h ago)
Ընկերությունը փնտրում է իրավաբանի, ով սեղմ ժամկետներում կընդգրկվի աշխատանքային պրոցեսին և մեծ պատասխանատվությամբ կկատարի իր գործառույթները:
Տարածաշրջան՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 3 և 5
Կրթություն/Որակավորում՝ Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում (մագիստրոսի աստիճանը կդիտարկվի որպես առավելություն)։
Պահանջներ
- Քաղաքացիաիրավական և ապահովագրական ոլորտը կարգավորող օրենսդրության իմացություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,
- Համակարգչի հետ աշխատելու գործնական հմտություններ՝ MS Office (Excel, Word, Outlook) փաթեթների լավ իմացություն, տվյալների բազաների հետ աշխատանքի փորձ,
- Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,
- Սեղմ ժամկետներում աշխատանքների կատարման հմտություն,
- Վերլուծելու ունակություն, կազմակերպչական ձիրք,
- Արդյունքների ստացման նպատակասլացություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Պարտաճանաչություն և պատասխանատվություն։
Աշխատանքային գրաֆիկ՝ Լրիվ աշխատանքային օր՝ 09:00-18:00
Պարտականություններ
- Տրամադրել խորհրդատվություն Ընկերության այլ բաժնի աշխատողներին,
- Կազմել պայմանագրեր, համաձայնագրեր, հարցումներ, քրեական հանցագործության առերևույթ կասկածի դեպքում հաղորդումներ, լիազորագրեր, Ընկերությանը ներկայացված հարցումների և դիմումների պատասխաններ, ինչպես նաև այլ իրավական փաստաթղթեր, հավաքել քրեական հաղորդում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ,
- Ներկայացնել Ընկերության շահերը պետական և ոչ պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձանց հետ հարաբերություններում,
- Ստուգել փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով /Mulberry/ և էլ․ փոստով ստացված հանձնարարությունները, լրացնել ֆայլերում և պատճաշ կատարել սահմանված ժամկետներում,
- Պատրաստել աութսորս փաստաբանական գրասենյակին հանձման ենթակա փաթեթներ,
- Սպասարկել իրավաբանական բաժնի իրավասության ներքո գտնվող բոլոր տեսակի գործերով հաճախորդներին՝ հեռախոսազանգի, այդ թվում՝ viber և whatsApp հավելվածների միջոցով և գրասենյակում, երբեմն նաև՝ այլ բաժնի իրավասության ներքո գտնվող գործերով, եթե հաճախորդը ուզում է պարտադիր իրավաբանի հետ խոսել կամ իրավական հարց է առաջ քաշել,
- Մուտքագրել Ընկերությանն ուղղված փաստաթղթերը համապատասխան համակարգ,
- Ստուգել Ընկերության էլեկտրոնային դատավարության գրասենյակում ներբեռնված դատական գործերը, լրացնել ֆայլերում և դրանց մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Գործերի պատշաճ արխիվացնել,
- Ուղարկել կատարված վճարումների հիմքերը հաշվապահությանը՝ դրանց հաշվեգրման համար,
- Իրականացնել ամենամսյա վճարումների, հաշվեգրումների և դուրսգրումների մոնիթորինգ՝ ֆայլերում կատարելով համապատասխան լրացումներ,
- Կատարել Ընկերության գործադիր տնօրենի և անմիջական ղեկավարի այլ գրավոր և բանավոր հանձնարարություններ ու ցուցումներ,
- Կատարել ՀՀ օրենսդրությամբ և ընկերության ներքին իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ գործառույթներ։
Ընտրելով մեզ ի՞նչ արտոնություններ և հնարավորություններ կստանաք Դուք․
- Առողջության ապահովագրության փաթեթ,
- Ընտանիքի անդամների առողջությունն ապահովագրելու հնարավորություն,
- Վարձատրվող Day off–եր և Time off-եր,
- Արտոնյալ պայմաններով համագործակցող բանկերի բանկային ծառայություններից օգտվելու հնարավորություն,
- Ծննդյան և նախատոնական օրերին աշխատանքը շուտ ավարտելու հնարավորություն,
- Թեմատիկ և անակնկալ նվերներ,
- Ընկերության ներսում դասընթացների կազմակերպում, մասնագիտական փորձի փոխանակման մշակույթի առկայություն,
- Պարբերաբար թիմի որակավորման բարձրացմանն ուղղված սեմինարների կազմակերպում,
- Սոցիալ–մշակութային բնույթի միջոցառումների, թիմային հավաքույթների, կորպորատիվների կազմակերպում։
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը
- Եթե համապատասխանում եք մեր պահանջներին և ցանկանում եք համագործակցել մեզ հետ, կարող եք Ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակն ուղարկել hr@silinsurance.net էլեկտրոնային հասցեին (թեմա դաշտում պարտադիր նշել պաշտոնի անվանումը)։
Վերջնաժամկետ՝ 20.11.2026թ.