Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի մասնագետ
- City
- Yerevan
- Published
- 03.11.2026
- Deadline
- 17.11.2026
- Found by finjob
- 03.11.2026
- Last confirmed at source
- 18.11.2026 (4 d ago)
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ
ՊԱՇՏՈՆԸ Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ Լրիվ աշխատաժամանակ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ Անորոշ ժամկետով
ՎԱՅՐԸ ՀՀ, ք.Երևան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է Խնդրահարույց վարկերի կառավարման բաժնի մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Աշխատողի հիմնական գործառույթները ներառում են Ընկերությա ն խնդրահարույց հաճախորդների հետ իրականացվող աշխատանքների համակարգումն ու սպասարկումը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Խնդրահարույց վարկերի վերադարձելիությանն ուղղված գործընթացների իրականացում,
Ընկերության խնդրահարույց հաճախորդներից ժամկետանց գումարների վերադարձման նպատակով աշխատանքների իրականացում,
Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ հանդիպումների և այցելությունների կազմակերպում, գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով համապատասխան որոշումների ընդունում և քննարկում Անմիջական ղեկավարի հետ,
Ընկերության խնդրահարույց հաճախորդների հետ փոխհարաբերություններում արդյունավետ եւ հետևողական պարտքերի հավաքագրման ռազմավարության կիրառում՝ հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները,
Վարկերի պայմանների վերանայման, վարկերի վերակառուցման կապակցությամբ իրեն վերապահված գործառույթների իրականացում,
Ընկերության խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառության վարում, այդ թվում` դրանց սահմանված կարգով պահպանման ապահովում,
Հաշվետվությունների կազմում և ներկայացում Անմիջական ղեկավարին
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն կրթություն /ցանկալի է իրավաբանական կամ տնտեսագիտական/,
Պահանջվող գործառույթներով առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,
Հանձնարարված առաջադրանքները ժամանակին և պատշաճ որակով կատարելու ունակություն,
Վերլուծելու ունակություն,
Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ,
Թիմային աշխատանքի հմտություններ,
Մինչև 80%-ը գրասենկայից դուրս անցկացնելու պատրաստակամություն,
Հայերենի - ազատ տիրապետում, Ռուսերենը և Անգլերենը – ցանկալի է,
MS Office, AS Bank, Internet փորձառու օգտագործող: Աշխատանք ծրագրային ապրանքների և տվյալների բազաների հետ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, ք.Երևան 003 3, Կալենցի փ. 11 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ HR@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲԸ՝ 03 նոյեմբերի 2026
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 17 նոյեմբերի 2026