Էջմիածին մասնաճյուղ վարկային մասնագետ
- City
- Vagharshapat
- Published
- 11.11.2026
- Deadline
- 27.12.2026
- Found by finjob
- 12.11.2026
- Last confirmed at source
- 22.11.2026 (11 h ago)
Պաշտոն՝ Վարկային մասնագետ, Էջմիածին մ/ճ աշխատելու համար
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է վարկային մասնագետ: Վարկային մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում՝ վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
- նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
- վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ -հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
- վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում,
- վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
- վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,
- տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բակալավրի կամ ավելի բարձր որակավորում,
- թիմում աշխատելու ունակություն,
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում,
- ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է,
- Վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։ Հետագայում այն ունենալու է ուղիղ կապ սպասարկվող վարկային պորտֆելի ծավալից և որակից։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթներ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն: