This vacancy is closed (expired: deadline_passed)

Ներքին անվտանգության վարչության մաքսային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ

Department
Ներքին անվտանգության վարչություն
Published
18.11.2026
Deadline
20.11.2026
Found by finjob
19.11.2026
Last confirmed at source
20.11.2026 (2 d ago)

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության մաքսային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ներքին անվտանգության վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 63ՄԾ-28.16-Գ-212) մաքսային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար Կոմիտեն կազմակերպում է հարցազրույց:

Հարցազրույցին մասնակցելու համար կարող են դիմել՝

  • Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձիք,
  • Մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և գործող պատրաստման հավաստագիր ունեցող մաքսային ծառայողները,
  • Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացվող դասընթացներում որպես դասախոս ներգրավված և հավաստագիր ստացած մաքսային ծառայողները։
  • Կարող են դիմել նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.05.2026թ. դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մաքսային ծառայողները։

Հարցազրույցի կհրավիրվեն՝

  • Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և ամենաբարձր միավորներ ունեցող 5 անձինք, որոնք կից ձևաչափով կներկայացնեն հարցազրույցի մասնակցության հայտը,
  • Գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, ինչպես նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես դասախոս ներգրավված և հասվաստագիր ստացած մաքսային ծառայողները, որոնք կից ձևաչափով կներկայացնեն դիմում և դիմումում նշված փաստաթղթերը։
  • Կհրավիրվեն նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.05.2026թ. դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, դիմում և դիմումում նշված պահանջվող փաստաթղթերը ներկայացրած մաքսային ծառայողները։

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով mrcuyt@customs.am էլ.փոստին՝ միաժամանակ վերնագրում նշելով թափուր պաշտոնը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի ծածկագիրը, որի համար դիմում են:

Փաստաթղթերը ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ի ժամը 18:00-ն

Հարցազրույցին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060)844-624 հեռախոսահամարով:

Similar jobs