Հաճախորդների աջակցման կենտրոնի մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Վերջնաժամկետ
- 28.11.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 30.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 22.11.2026 (12 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Աշխատանքային պարտականությունները
- Հաճախորդների զանգերի սպասարկում,
- Բանկի կայքին, ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին ուղղված նամակների պատասխանում,
- Հաճախորդներին Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, վաճառքի իրականացում,
- Հաճախորդների սպասարկման և ծառայությունների մատուցման բարելավմանն ուղղված առաջարկությունների հավաքագրում և ներկայացում բաժնի պետին,
- Բաժնի այլ աշխատանքներին մասնակցություն:
Անհրաժեշտ հմտություններ
- Օրինապահություն և հուսալիություն
- Պարտաճանաչություն
- Հաղորդակցվելու կարողություն
- Սպասարկման հմտություն
- Աշխատանքի անհրաժեշտ քանակ ապահովելու կարողություն
- Վերլուծելու և առողջ դատելու ունակություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Համագործակցելու և բանակցելու ունակություն
- Նախաձեռնողականություն և վճռականություն
- Աշխատանքային խնդիրները լուծելու ունակություն
- Ճկունություն
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Տեխնիկական հմտություններ
MS Office ծրագրերի լավ իմացություն
Լեզվի իմացություն
Հայերեն՝ գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Պահանջվող կրթությունը՝
- Բարձրագույն կրթություն
Պահանջվող աշխատանքային փորձը՝
- Աշխատանքային փորձը բանկային ոլորտում կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ տեղեկություն
Լրացուցիչ տեղեկություն
Կտեղեկացվեն միայն թեստավորման համար ընտրվածները
Հետադարձ կապ
Հեռախոս՝ 010 510 910 (Ներքին` 9604, 9605, 9661 (Անձնակազմի կառավարման և ուսումնական ծրագրերի բաժին))