Սոֆթ հավաքագրումների մասնագետ

Քաղաք
Երևան
Ստորաբաժանում
Կոնտակտային կենտրոն
Հրապարակվել է
09.11.2026
Վերջնաժամկետ
25.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
10.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Սոֆթ հավաքագրումների մասնագետը/առաջատար մասնագետը պատասխանատու է ժամկետանց վարկերի հավաքագրման գործընթացն իրականացնելու համար:

Հիմնական պարտականությունները

  • Համակարգել իր պորտֆելում առկա խնդրահարույց վարկերի հետբերման հետ կապված աշխատանքները
  • Կատարել հեռախոսազանգեր՝ ժամկետանց վարկ ունեցող վարկառուներին
  • Ձեռնարկել դրանց հավաքագրման հետ կապված միջոցառումներ
  • Հետամուտ լինել ժամկետանց վարկերը իրավաբանական վարչության բաժիններ փոխանցելու գործընթացին և ժամկետներին
  • Վարել բանակցություններ խնդրահարույց հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ պարտավորությունը մարելու համար
  • Կազմել համապատասխան հաշվետվություններ
  • Իրականացնել իր հիմնական պարտականությունների հետ փոխկապված և ղեկավարների կողմից տրված օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսվախ կամ չարգելված այլ հանձնարարականներ:

Հիմնական պահանջները

  • Բարձրագույն կրթություն
  • Խնդրահարույց վարկերի հավաքագրման գործընթացի տիրապետումը, համապատասխան փորձը ցանկալի է
  • Զանգերի կենտրոնի, հաճախորդների սպասարկման ոլորտի աշխատակցի աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Ժամկետանց հաճախորդների հետ աշխատելու ունակություն և պատրաստակամություն
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակների արդյունավետ լուծման ունակություն
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • Վերլուծական մտածողություն

Արտոնությունների փաթեթ

  • Մրցակցային աշխատավարձ
  • Ամսական բոնուսներ (կախված է աշխատակցի անհատական կատարողականից)
  • Տարեկան բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները FINCA · 15