Մասնաճյուղերի սպասարկման թիմ լիդեր

Քաղաք
Երևան
Հասցե
ք. Երևան, Իսակովի 22/1
Փորձ
առնվազն 4 տարի
Վերջնաժամկետ
17.12.2026
Հայտնաբերվել է finjob-ում
18.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Աշխատանքային պարտականություններ

  • Վերահսկել մանրածախ պրոդուկտների վաճառքները, տրամադրել խորհրդատվություն և օժանդակում՝ համագործակցելով մասնաճյուղերի կառավարիչների և աշխտակիցների հետ,
  • Ապահովել վաճառքների արդյունավետության ընթացիկ գնահատման աշխատանքները, ներկայացնել առաջարկներ վաճառքի արդյունավետ կազմակերպման և կառավարման նպատակով,
  • Մշակել, ներդնել և բարելավել վաճառքների խթանման համակարգերը և համապատասխան գործիքակազմը,
  • Վաճառքների իրականացման նպատակով համակարգել պոտենցիալ հաճախորդների բազաների ձևավորման և վարման աշխատանքները,
  • Վաճառքի խթանման նպատակով համակարգել արշավների կազմակերպման և արդյունքների ամփոփման աշխատանքները,
  • Պլանավորել, կազմակերպել և վերահսկել հաճախորդների սպասարկման շարունակական բարելավվմանն ուղղված միջոցառումները,
  • Իրականացնել սպասարկման որակի ընթացիկ կառավարում, խորհրդատվություն, օժանդակում՝ համագործակցելով մասնաճյուղերի աշխատակիցների հետ,
  • Իրականացնել մասնաճյուղերի կողմից հաճախորդների սպասարկման արդյունավետության ընթացիկ գնահատում, ներկայացնել առաջարկներ մասնաճյուղերի կողմից հաճախորդների սպասարկման որակի բարձրացման և կառավարման նպատակով,
  • Պարբերաբար իրականացնել մասնաճյուղային ցանցի գործընթացների վերլուծություն, ուսումնասիրել ռեգիոնալ մենեջերներից և մասնաճյուղերից ստացված տեղեկատվությունը և ներկայացնել բարելավման առաջարկներ։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Բանկային համակարգում հաճախորդների սպասարկման, վաճառքների համակարգման և որակի կառավարման ոլորտում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձառություն,
  • Առնվազն 1-2 տարվա թիմերի ղեկավարման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի տիրապետման լավ մակարդակ,
  • Ռազմավարական մտածողություն և նոր լուծումներ առաջարկելու նախաձեռնողականություն,
  • Խնդիրներին արագ արձագանքելու, դրանք օպերատիվ լուծելու և սթրեսային իրավիճակները կառավարելու ունակություն,
  • Տվյալների վերլուծության վրա հիմնված որոշումների կայացման կարողություն։

Պայմաններ

  • Պարգևատրումներ: Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
  • Ամուսնության գումար: Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
  • Արձակուրդային հատկացումներ: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Time off: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
  • Երեխաների ծնունդ: Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները ACBA Bank · 8