Գործառնական ռիսկերի կառավարման վարչության Մոնիթորինգի ուղղություն - Համակարգող

Город
Ереван
Занятость
Полная занятость
Опыт
от 5 лет
Дедлайн
15.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (11 ч назад)

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գործառնական ռիսկերի կառավարման վարչության մոնիթորինգի ուղղության համակարգող։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Վարչության աշխատանքների պլանավորման, կազմակերպման հարցերով աջակցում վարչության պետին մոնիթորինգի ուղղության համակարգման գծով,
  • Ուղղության աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, ուղղության գործառույթների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Մոնիթորինգի ուղղության աշխատանքների իրականացման, դրանց օպտիմալացման և բարելավման հետ կապված առաջարկների մշակում և ներկայացում,
  • Վարչության աշխատանքները կանոնակարգող ներքին իրավական ակտերի մշակման և վերանայման գործընթացի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում վարչության պետին,
  • Գործող գործընթացներում, պրոդուկտներում, գործիքներում ներքին հսկողական համակարգի, գործառնական ռիսկի և արդյունավետության գնահատում,
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված կարգով Բանկում գործառնական ռիսկ պարունակող գործընթացների ուսումնասիրմանը և աշխատանքների համակարգմանը մասնակցություն, առաջարկությունների ներկայացում վարչության պետին,
  • Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հանձնարարականների կատարում։

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն,նախընտրելի է տնտեսագիտության, ֆինանսների, ռիսկերի կառավարման կամ հարակից ոլորտներում կրթություն,
  • Ունես վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 2-ը ղեկավար պաշտոնում,
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների իմացություն,
  • Ունես MS Office, MS Project, LS Bank, 1C, JIRA ծրագրերի իմացություն,
  • Ունես բանկային պրոցեսների մշակման, գոծառնական ռիսկերի վերաբերյալ լիցենզիաների կամ սերտիֆիկատների առկայություն (ցանկալի է),
  • Ունես բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր, բանկային ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն:

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Похожие вакансии

Все вакансии Ardshinbank · 10
ArdshinbankЕреванПолная занятостьSenior / Старший

QA Engineer/Senior

Банкидо 25.10.2026EN