Որակի ապահովման մասնագետ

Занятость
Полная занятость
Опыт
от 2 лет
Дедлайн
25.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (11 ч назад)

AMX-ը փնտրում է «Որակի ապահովման մասնագետ»-ի, ով կմիանա Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության թիմին:

Հիմնական պարտականություններ

  • Ավտոմատացված թեստերի ստեղծում, թարմացում և գործարկում։
  • Առօրյա գործողությունների օպտիմալացում և ավտոմատացման գործընթացների ներդրում կազմակերպության ներսում։
  • Պատրաստել և պահպանել թեստավորման պլաններ և սցենարներ։
  • Թեստավորել ծրագրային լուծումները՝ ֆունկցիոնալության, արտադրողականության, հուսալիության, կայունության և համատեղելիության տեսանկյունից։
  • Բացահայտել, վերլուծել և փաստաթղթավորել խնդիրները, ինչպես նաև կազմել թեստավորման արդյունքների հաշվետվություններ։
  • Կազմակերպել, կառավարել, պահպանել և շարունակաբար բարելավել որակի ապահովման (QA) գործընթացները։
  • Իրականացնել ֆունկցիոնալ (Functional), ոչ Ֆունկցիոնալ (Non-functional), ռեգրեսիոն (Regression)թեստավորում տարբեր միջավայրերում։
  • Համագործակցել ծրագրավորողների, թիմերի և դիզայներների հետ՝ ծրագրային ապահովման զարգացման ամբողջ ցիկլի ընթացքում թեստավորման ռազմավարությունները մշակելու և կատարելագործելու համար։
  • Ավտոմատացված թեստերի ինտեգրում CI/CD փայլնլայններում։
  • Թերությունների բացահայտում և փաստաթղթավորում, դրանց ժամանակին լուծման ապահովում։
  • QA գործընթացների շարունակական բարելավումների իրականացում և ավտոմատացման ծավալի բարձրացում՝ ընդգրկելով ինչպես frontend, այնպես էլ backend ֆունկցիոնալությունը՝ ապահովելով բարձրորակ թողարկումներ։
  • Ստանդարտացված QA գործընթացների մշակում և իրականացում, ապահովելով հետևողականություն և արդյունավետություն թիմերի միջև։
  • Արտադրանքի նախագծային քննարկումներին մասնակցություն և առաջարկությունների ներկայացնում՝ ֆունկցիոնալ պահանջների, դիզայնի, ժամանակացույցի կամ հնարավոր խնդիրների վերաբերյալ։
  • Agile/Scrum թիմերի հետ համագործակցում։
  • QA աշխատանքային հոսքերի շարունակական կատարելագործում՝ հիմնվելով տվյալահեն օպտիմալացման և ավտոմատացման վրա։

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է համակարգչային գիտությունների կամ հարակից ոլորտում։
  • Ավելի քան 2 տարվա փորձ Quality Assurance (QA) ոլորտում՝ ձեռնարկային (manual) և ավտոմատացված (automation) թեստավորման համակցությամբ։
  • QA մեթոդաբանությունների, ծրագրային ապահովման զարգացման ցիկլի (SDLC) և Agile սկզբունքների լավ իմացություն։
  • API թեստավորման փորձ՝ օգտագործելով Postman, REST Assured կամ նման գործիքներ։
  • Ավտոմատացման գործիքների (Selenium, Cypress, Playwright և այլն) և դրանց QA գործընթացներում կիրառման խորքային գիտելիքներ։
  • Ծրագրավորման կամ սկրիպտավորման լեզուների (օր.՝ Python, JavaScript, Java) աշխատանքային գիտելիք։
  • CI/CD փայփլնլայնների (pipelines) վերաբերյալ գիտելիք և ըմբռնում, թե ինչպես է ավտոմատացումը ինտեգրվում դրանցում։
  • Գերազանց հաղորդակցման և համագործակցության հմտություններ՝ թիմային միջավայրում արդյունավետ աշխատելու համար։
  • Բարձր որակի արդյունքներ ապահովելու կարողություն։
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն։

Մեր արտոնություններն են

  • Առողջության ապահովագրություն,
  • Սոցիալական խթանման փաթեթ,
  • Կատարողականի գնահատման արդյունքների վրա հիմնված պարգևատրում,
  • Մասնագիտական զարգացման և դասընթացներին մասնակցության հնարավորություններ,
  • Վճարվող ազատ օրեր/ժամեր:

Դիմելու կարգը. Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. Հասցեին` careers@amx.am, նամակի վերնագրի հատվածում նշելով «Որակի ապահովման մասնագետ»։