Անձնակազմի հաշվառման և տվյալների վերլուծության մասնագետ
- Подразделение
- Անձնակազմի և մշակույթի տնօրինություն
- Опыт
- от 1 года
- Опубликовано
- 08.10.2026
- Дедлайн
- 23.10.2026
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 14.10.2026 (3 ч назад)
Մենք փնտրում ենք սկսնակ մասնագետի, ով պատասխանատու կլինի անձնակազմի տվյալների ճշգրիտ և արդյունավետ կառավարման համար։ Մասնագետը ներգրավված կլինի անձնակազմի տվյալների վարման, դրանց ճշգրտության և ամբողջականության վերահսկման, հաշվետվությունների և տվյալների վահանակների (dashboard) պատրաստման, ինչպես նաև անձնակազմի վերաբերյալ տվյալների վերլուծության աշխատանքներում՝ հիմնավորված որոշումների կայացմանն աջակցելու նպատակով։ Մասնագետը նաև ներգրավված կլինի անձնակազմի կառավարման գործընթացների և ավտոմատացված համակարգերի բարելավման ու ստանդարտացման աշխատանքներում։
Աշխատանքային պարտականություններ
- Պատրաստել անձնակազմի ադմինիստրատիվ սպասարկման վերաբերյալ հաշվետվություններ և տվյալների վահանակներ (dashboard)։
- Վերլուծել անձնակազմի կառավարման վերաբերյալ հարցումների արդյունքները և պատրաստել ամփոփ վերլուծական նյութեր։
- Իրականացնել անձնակազմի տվյալների որակի ստուգումներ, բացահայտել բացակայող, կրկնվող կամ հակասական տվյալները և մասնակցել դրանց շտկման աշխատանքներին։
- Ապահովել անձնակազմի հաշվառման տվյալների ամբողջականությունն ու ճշգրտությունը՝ անձնակազմի կառավարման վերաբերյալ հաշվետվությունների պատրաստման նպատակով։
- Մասնակցել գործող ավտոմատացված համակարգերի բարելավման և կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը։
- Թարմացնել և վարել անձնակազմի կառավարմանն առնչվող ռիսկերի տվյալների վահանակները (dashboard)։
- Մասնակցել անձնակազմի կառավարման գործընթացների ստանդարտացման և փաստաթղթավորման աշխատանքներին։
- Իրականացնել ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ և արտածրագրային աշխատանքներ։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ տվյալների հետ աշխատանքի և/կամ ադմինիստրատիվ սպասարկման ոլորտներում
- Աշխատանքային օրենսդրության իմացություն
- Անձնակազմի կառավարման վերաբերյալ ընդհանուր գիտելիքներ
Տվյալագիտության վերաբերյալ գիտելիքներ
- Թվային և արհեստական բանականության գրագիտություն
- Հայերենի ազատ տիրապետում
- Անգլերենի լավ իմացություն
Որպես առավելություն կդիտվի՝
- Կադրային ավտոմատացված ծրագրերով աշխատելու հմտությունները (Taxservice, LS, ArmSoft)
Ինչպես նաև.
- Վերլուծական մտածողություն
- Տվյալների հետ աշխատելու հմտություն
- Հաղորդակցման և ներկայացման բարձր հմտություններ
Սպասարկման հմտություններ
- Թիմում աշխատելու և համագործակցելու կարողություն
- Խնդիրների լուծման և կոնֆլիկտների կառավարման կարողություն
Կազմակերպչական հմտություններ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Պատասխանատվություն և ճշգրտություն
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592 (51-19, 51-14)
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն