Կորպորատիվ վարկային պրոդուկտների զարգացման մասնագետ

Город
Ереван
Адрес
Երևան, Գլխամասային գրասենյակ
Дедлайн
15.12.2026
Обнаружено finjob
28.10.2026
Последнее подтверждение на источнике
22.11.2026 (12 ч назад)
Новые вакансии в TelegramПодпишитесь на Telegram-канал и узнавайте о новых вакансиях первыми@finjobam

Աշխատատեղի նկարագրություն`

Evoca-ն փնտրում է Կորպորատիվ վարկային պրոդուկտների զարգացման մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների պահանջների ուսումնասիրման, նոր պրոդուկտների մշակման, առկա պրոդուկտների կատարելագործման և դրանց մրցունակության ապահովման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • կորպորատիվ վարկային պրոդուկտների զարգացման գործընթացում շուկայի, մրցակիցների և կորպորատիվ հաճախորդների պահանջների ուսումնասիրության իրականացում,
  • նոր կորպորատիվ պրոդուկտների և ծառայությունների գաղափարների մշակում,
  • պրոդուկտների վերանայման տեխնիկական առաջադրանքների կազմում,
  • պրոդուկտների վաճառքի ցուցանիշների դինամիկ վերլուծության իրականացում և վիճակագրության հետևում,
  • պրոդուկտների բարելավմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում,
  • վաճառքի թիմին պրոդուկտային տեղեկատվության տրամադրում և ուսուցումների կազմակերպման աջակցություն,
  • պրոդուկտների վերաբերյալ ներքին կանոնակարգերի, ընթացակարգերի և փաստաթղթերի մշակում,
  • ոլորտային միտումների և նորարարությունների հետևում։

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն մասնագիտական ոլորտում,
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ նախընտրելի է պրոդուկտների զարգացման կամ թվային նախագծերի ոլորտում,
  • ՀԾ Բանկ համակարգի բազային տիրապետում,
  • շուկայի և բիզնես վերլուծության հմտությունների տիրապետում,
  • տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման կարողություն,
  • նախագծերի կառավարման հմտություններ,
  • անգլերենի և/կամ ռուսերենի լավ իմացություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կորպորատիվ վարկային պրոդուկտների զարգացման մասնագետ»։

Похожие вакансии

Все вакансии Evocabank · 20