Ռիսկերի կառավարման մասնագետ
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 13.10.2026 (12 ч назад)
Մելլաթ Բանկ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ռիսկերի կառավարման մասնագետի հետևյալ նախապայմաններով`
Պարտականություններ
- Ռիսկերի քանակական և որակական վերլուծություն.
- Սահմանված չափանիշների և իրավասությունների ներքո՝ գործընթացների, ներառյալ պորտֆելների և սահմանաչափերի նկատմամբ մոնիթորինգի իրականացում.
- Ռիսկերի կառավարման մեթոդների/մոդելների կիրառում/մշակում/ներդրում.
- Ռիսկերի կառավարման ներքին նորմատիվների մշակում, գնահատում,
վերլուծություն, մոնիթորինգ.
- Հաստատված սահմանաչափերի ներքո բանկային գործիքների գծով եզրակացության տրամադրում.
- Ռիսկերի վերլուծության հետ կապված հաշվետվությունների մշակում, կազմում և ներկայացում բանկի ղեկավարությանը և համապատասխան ստորաբաժանումներին.
- Բանկի բիզնես-գործընթացների ռիսկերի վերլուծում և գնահատում, գործընթացների/համակարգերի գործառնական ռիսկերի մոնիթորինգի իրականացում.
- Գործառնական ռիսկերի քանակական և որակական վերլուծություն իրականացում, գնահատում.
- Գործառնական պատահարների բազայի վարում և վերլուծություն.
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ` այլ աշխատանքների իրականացում.
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, գործարար կառավարման, տնտեսա- գիտության կամ այլ համապատասխան ոլորտում.
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ ռիսկերի կառավարում, աուդիտ.
- Վիճակագրական և ֆինանսական վերլուծություններ կատարելու ունակություն, տվյալների հետ աշխատելու հմտություններ, վերլուծական և ստեղծագործական մտածելակերպ.
- Հաղորդակցվելու կարողություն, թիմում աշխատելու հմտություն, համագործակցելու ունակություն, խորհրդատվական հմտություններ.
- Microsoft Office Excel, Microsoft Office Word, Microsoft Office Outlook, ՀԾ-բանկ 4.0. իմացություն.
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների շատ լավ իմացություն.
Բոլոր այն անձինք, ովքեր հետքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմումն ուղարկել հետևյալ էլէկտրոնային փոստի հասցեով` hr@mellatbank.am :