Вакансия закрыта (expired: deadline_passed)

GA23 Launch!

Город
Ереван
Занятость
Полная занятость
Опыт
Без опыта
Зарплата
248 000 AMD
Дедлайн
20.11.2026
Обнаружено finjob
03.11.2026
Последнее подтверждение на источнике
20.11.2026 (2 дн назад)

Աշխատանքի նկարագրություն

Ամերիա Սերունդը մեկնարկում է 23-րդ անգամ։

Ունես շա՜տ ձգտումներ ու երազանքնե՞ր։

Ուրեմն հիմա բացահայտիր այն, ինչն իսկապես պետք է քեզ

Ամերիա սերունդ ծրագրում ձգտումն ու երազանքը հանդիպում են նորարարությանն ու լավագույն փորձին։

Ամերիայի պատմության մեջ ավելի քան 1400 շրջանավարտ գրանցել է բազում հաջողություններ իր կարիերայում։

Հերթը քոնն է։

Աշխատանքային պարտականություններ

Ի՞նչ կտա այն քեզ․

  • Եռամսյա վճարվող ուսուցում

Տեսական, պրակտիկ գիտելիք և առկա ուսուցում ֆինանսաբանկային համակարգի, սպասարկման ոլորտի վերաբերյալ

  • Ֆինանսական անկախություն

Ուսուցման փուլի ընթացքում կստանաս ամսական 150,000 ՀՀ դրամ աշխատավարձ՝ ներառյալ եկամտային հարկը, իսկ աշխատանքի անցնելիս՝ ամսական 248,000 ՀՀ դրամ միջին համախառն աշխատավարձ։

  • Աշխատանքի առաջարկ առանց փորձի

Եռամսյա ուսուցումը հաջողելու դեպքում կմիանաս Ամերիայի սպասարկման թիմին՝ էլ ավելի ուժեղացնելու այն։

Եռամսյա ուսուցման գրաֆիկն է․

  • 09:00-18:00 (շաբաթ և կիրակի՝ հանգստյան)

Անհրաժեշտ հմտություններ

Ամերիա Սերունդ 23-ը քեզ համար է, եթե ԴՈՒ՝

  • Նորավարտ ես,
  • Ուսանող ես ավարտական կուրսում, ով ունի ճկուն գրաֆիկ,
  • 18-30 տարեկան ես,
  • Գերազանց տիրապետում ես հայերենին և որևէ օտար լեզվի (անգլերեն կամ ռուսերեն),
  • Ունես սովորելու և նորը բացահայտելու ձգտում,
  • Սիրում ես բիզնես միջավայրը և հաճախորդների հետ աշխատանքը,
  • Ոգեշնչվում ես փոքր և մեծ հաջողություններով,
  • Սիրում ես բացահայտել նոր գույներ և բերել քո գույնը։

Ամերիացի դառնալու հերթը քոնն է

Լրացուցիչ տեղեկություն

Շտապիր լրացնել հայտը մինչև նոյեմբերի 20-ը

Ուսուցումը մեկնարկելու է փետրվարի 1-ին

Տեսական դասընթացներն անցկացվելու են Կամար բիզնես կենտրոնում, իսկ ծրագրի պրակտիկ փուլը՝ երևանյան մասնաճյուղերում և կոնտակտ կենտրոնում։

Похожие вакансии

Все вакансии Ameriabank · 20