Մակրոտնտեսական միտումների համատեքստում իրականացնել պորտֆելի կառուցվածքի վերլուծություն,
Գնահատել պորտֆելի կենտրոնացվածության ռիսկերը (Concentration Risk) ըստ ոլորտների, աշխարհագրական դիրքի և խոշոր խմբերի՝ առաջարկելով դիվերսիֆիկացման օպտիմալ սահմանաչափեր,
Մակրոտնտեսական սցենարների հիման վրա պատրաստել հիմնավորումներ և առաջարկներ ոլորտային սահմանաչափերի (industry limits) բիզնես-օպտիմալացման վերաբերյալ,
Իրականացնել պորտֆելի պարբերական սթրես-թեստավորում և սցենարային վերլուծություններ՝ կանխատեսելով հնարավոր վարկային կորուստները ,
Նախագծել և կիրառել վաղ ազդարարման համակարգեր պորտֆելի մակարդակով ռիսկերի վաղաժամ հայտնաբերման և նվազեցման նպատակով,
Ուսումնասիրել Բանկի Ռիսկի Ախորժակի Սահմանման (RAS) շրջանակները՝ բիզնեսի աճի չօգտագործված հնարավորությունները բացահայտելու և դրանց արդյունավետ կիրառման վերաբերյալ առաջարկներ պատրաստելու նպատակով,
Աջակցել Ռիսկով Կշռված Ակտիվների (RWA) օպտիմալացմանը՝ առաջարկելով կապիտալի խնայողության գործիքներ (Capital-Light Solutions) և գործարքների արդյունավետ կառուցվածքավորում,
Իրականացնել պորտֆելի և սեգմենտների կողմից գեներացվող EBDA ցուցանիշների շարունակական հսկողություն և վերլուծություն,
Իրականացնել տարբեր ոլորտների և խոշոր հաճախորդների եկամտաբերության վերլուծություն և եկամտաբերության ավելացման ուղղված քայլեր՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռիսկով կշռված ակտիվների և կապիտալի եկամտաբերության ցուցանիշների կառավարմանը,
Կազմել և սահմանված պարբերականությամբ ներկայացնել հաշվետվություններ վարկային պորտֆելի որակի, ռիսկերի դինամիկայի և իրականացված միջոցառումների վերաբերյալ։
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն կրթություն,
Ռիսկերի գնահատման գործիքների իմացություն,
ԱԲ գործիքների կիրառություն,
Ֆինանսական հաշվետվությունների խորը վերլուծություն,
Ապագա ֆինանսական հոսքերի պլանավորման հմտություններ,
Վարկային պորտֆելի պլանավորման և հնարավոր ռիսկերի կանխատեսման հմտություններ,
Փաստաթղթաշրջանառություն վարելու կարողություն,
Տվյալների ներմուծման հմտություններ,
Օտար լեզուների իմացություն։
Условия
Պարգևատրումներ: Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Ամուսնության գումար: Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Արձակուրդային հատկացումներ: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Time off: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Երեխաների ծնունդ: Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում