Ավագ մասնագետ
- Город
- Ереван
- Адрес
- Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ․ Խորենացու 3, 7։
- Подразделение
- Գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչություն / Նյութատեխնիկական ապահովման բաժին
- Опыт
- от 1 года · Senior / Старший
- Зарплата
- 189 696 AMD
- Опубликовано
- 11.11.2026
- Дедлайн
- 18.11.2026
- Обнаружено finjob
- 12.11.2026
- Последнее подтверждение на источнике
- 18.11.2026 (4 дн назад)
Ենթակա և հաշվետու է
Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետներից մեկը կամ Բաժնի ավագ մասնագետներից մեկը
Աշխատավայր
Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ․ Խորենացու 3, 7։
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- մասնակցում է Կոմիտեի կարիքների համար գնման պլանի և անվանացանկերի կազմման նպատակով մշակվող և Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերի ամփոփմանը.
- մասնակցում է Կոմիտեի կարիքների համար տարեկան գնման պլանների և անվանացանկերի մշակման գործընթացին.
- մասնակցում է Կոմիտեի կարիքների համար գնման հայտերի կազմման աշխատանքներին գնումների իրականացման նպատակի համար.
- մասնակցում է կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ եզրակացության տրման գործընթացին.
- մասնակցում է Կոմիտեի կողմից ձեռք բերված նյութական արժեքների ստացման, դրանց պահեստավորման, մուտքի փաստաթղթերի ձևակերպման և համապատասխան ստորաբաժանմանը տրամադրման գործընթացին.
- իրականացնում է Կոմիտեի պահեստներից նյութական արժեքների բացթողում.
- իրականացնում է նյութական արժեքների շարժի վերաբերյալ տեղեկատվության համադրմանը համապատասխան ստորաբաժանման հետ
Իրավունքները
- հայտերի մշակման և ամփոփման նպատակով՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից ստանալ պարզաբանումներ և հիմնավորումներ.
- շուկայի ուսումնասիրության արդյունքում ներկայացնում է առաջարկություն՝ ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների անհրաժեշտ քանակի և գնի վերաբերյալ.
- համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներից գնման հայտերի կազմման համար ստանալ լրացուցիչ տեղեկատվություն և նյութեր.
- Կոմիտեի կողմից ձեռք բերված նյութական արժեքների ստացումից, դրանց պահեստավորումից, մուտքի փաստաթղթերի ձևակերպումից հետո ի հայտ եկած թերությունների դեպքում՝ մատակարարից ստանալ երաշխիքային ժամկետում գտնվող փոխարինման կամ վերանորոգման ենթակա նյութական արժեքները.
- մուտք գործել Կոմիտեի պահեստներից նյութական արժեքների բացթողնման համար գործող ծրագիր.
- նյութական արժեքների շարժի վերաբերյալ տեղեկատվության համադրման համար համագործակցել համապատասխան ստորաբաժանման հետ:
Պարտականությունները
- մշակել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված հայտերը, ինչպես նաև պատրաստել համապատասխան փաստաթղթերը.
- կազմել գնման հայտերի նախագծեր և ներկայացնել Բաժնի պետին:
- ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո՝ հավաքագրել կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների՝ տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ սահմանված ժամկետներում տրամադրված եզրակացությունները.
- սահմանված կարգով մասնակցել Կոմիտեի կողմից ձեռք բերված նյութական արժեքների ստացմանը, դրանց պահեստավորմանը, մուտքի փաստաթղթերի ձևակերպմանը.
- նախապատրաստել Կոմիտեի պահեստներից նյութական արժեքների բացթողնման փաստաթղթերը.
- համադրել նյութական արժեքների շարժի վերաբերյալ տեղեկատվությունը համապատասխան ստորաբաժանման հետ և արդյունքները ներկայացնել Բաժնի պետին:
Կրթություն, որակավորման աստիճանը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ նյութատեխնիկական մատակարարման բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության, միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում
Գործունեության ազդեցությունը
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ինչպես նաև համապատասխան մարմնից դուրս մասնագիտական հարցերով շփվում է այլ մարմինների և ներկայացուցիչների հետ
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Փոփոխությունների կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
- Ժամանակի կառավարում
- Փաստաթղթերի նախապատրաստում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
189.696 (հարյուր ութսուն ինը հազար վեց հարյուր իննսունվեց) դրամ
Անձնային Որակներ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Էլեկտրոնային հասցե
Հեռախոսահամար