Вакансия закрыта (expired: deadline_passed)

Հարկ վճարողների սպասարկման վարչության հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի մաքսային տեսուչի (ծածկագիր՝ 63ՄԾ-28.5-Կ-2) մաքսային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ

Подразделение
Հարկ վճարողների սպասարկման վարչություն
Опубликовано
13.11.2026
Дедлайн
16.11.2026
Обнаружено finjob
13.11.2026
Последнее подтверждение на источнике
16.11.2026 (6 дн назад)

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի մաքսային տեսուչի (ծածկագիր՝ 63ՄԾ-28.5-Կ-2) մաքսային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) հայտարարում է հարցազրույց՝ հարկ վճարողների սպասարկման վարչության հեռախոսազանգերի կենտրոն-բաժնի մաքսային տեսուչի (ծածկագիր՝ 63ՄԾ-28.5-Կ-2) մաքսային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հարցազրույցին մասնակցելու համար կարող են դիմել՝

  • Մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք
  • Մաքսային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և գործող պատրաստման հավաստագիր ունեցող մաքսային ծառայողները
  • Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացվող դասընթացներում որպես դասախոս ներգրավված և հավաստագիր ստացած մաքսային ծառայողները
  • Կարող են դիմել նաև Ուսումնական կենտրոնի կողմից 15.05.2026թ․ դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մաքսային ծառայողները։

Հարցազրույցի կհրավիրվեն՝

  • մաքսային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և ամենաբարձր միավորներ ունեցող 5 անձինք, որոնք կից ձևաչափով կներկայացնեն հարցազրույցի մասնակցության հայտը,
  • գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, ինչպես նաև Ուսումնական կենտրոնում որպես դասախոս ներգրավված և հավաստագիր ստացած մաքսային ծառայողները, որոնք կից ձևաչափով կներկայացնեն դիմում և դիմումում նշված փաստաթղթերը։
  • Կհրավիրվեն նաև Ուսումնական կենտրոնի կողմից 15.05.2026թ․ դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, դիմում և դիմումում նշված պահանջվող փաստաթղթերը ներկայացրած մաքսային ծառայողները։

Հարցազրույցի անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն էլ․ փոստի միջոցով։

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով mrcuyt@taxservice.am էլ․փոստին՝ միաժամանակ վերնագրում նշելով թափուր պաշտոնը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի ծածկագիրը, որի համար դիմում են:

Փաստաթղթերը ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 13:00-ն

Հարցազրույցին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ 060 844 617 հեռախոսահամարով։