«Հրազդան» մասնաճյուղի Դրամարկղային գործառնությունների մասնագետ

Published
12.10.2026
Deadline
26.10.2026
Found by finjob
13.10.2026
Last confirmed at source
13.10.2026 (11 h ago)

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ

ՊԱՇՏՈՆԸ «Հրազդան» մասնաճյուղի Դրամարկղային գործառնությունների մասնագետ

ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ Լրիվ աշխատաժամանակ

ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ անորոշ ժամկետով

ՎԱՅՐԸ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Ը նկերության «Հրազդան» մասնաճյուղի

Դրամարկղային գործառնությունների մասնագետ ի պաշտոնը համալրելու նպատակով : Աշխատողի հիմնական գործառույթները ներառում են դրամարկղային գործառնությունների ժամանակին և պատշաճ կատարումը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Դրամարկղային գործառնությունների իրականացում, կանխիկ արժույթի, արտարժույթի և այլ արժեքների ընդունում և տրամադրում /կանխիկ ելք, մուտք/,
  • Կանխիկ արժույթի առքի ու վաճառքի իրականացում, համապատասխան օրդերների ձևակերպում,
  • Դրամարկղային գործառնությունների հետ կապված հաշվեկշռային գործառնությունների ձևակերպում,
  • Մասնաճյուղի կողմից իրականացված եկամտային և ծախսային օրդերների սպասարկում,
  • Կանխիկ դրամական միջոցների ինկասացիա,
  • Ինկասացիոն կազմակերպության կողմից դրամական միջոցների ընդունման և հանձնման ակտերի պատրաստում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • բարձրագույն կրթությունը ցանկալի է,
  • տվյալ պաշտոնում աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ,
  • հաշվեկշռային հաշիվների, փաստաթղթաշրջանառության կազմակերպման և սկզբնական փաստաթղթերի հիման վրա դրանց ձևակերպման ու պահպանման իմացություն,
  • բարձր կազմակերպվածություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն,
  • ճշգրիտ և արագ մուտքագրելու հմտություն և լայնածավալ տվյալների մուտքագրման կարողություն,
  • սահմանված ժամկետներում աշխատանքն ավարտելու ունակություն,

մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, Կոտայքի մարզ, ք .Հրազդան 2305, Միկրոշրջան թաղ., 4 -րդ փ.,

6-6/1 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ HR@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲԸ՝ 12 հոկտեմբերի 2026

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 26 հոկտեմբերի 2026

Attachments