«Հրազդան» մասնաճյուղի Դրամարկղային գործառնությունների մասնագետ
- Քաղաք
- Հրազդան
- Հրապարակվել է
- 12.10.2026
- Վերջնաժամկետ
- 26.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ
ՊԱՇՏՈՆԸ «Հրազդան» մասնաճյուղի Դրամարկղային գործառնությունների մասնագետ
ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԸ Լրիվ աշխատաժամանակ
ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ անորոշ ժամկետով
ՎԱՅՐԸ ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Հրազդան
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ Ը նկերության «Հրազդան» մասնաճյուղի
Դրամարկղային գործառնությունների մասնագետ ի պաշտոնը համալրելու նպատակով : Աշխատողի հիմնական գործառույթները ներառում են դրամարկղային գործառնությունների ժամանակին և պատշաճ կատարումը:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Դրամարկղային գործառնությունների իրականացում, կանխիկ արժույթի, արտարժույթի և այլ արժեքների ընդունում և տրամադրում /կանխիկ ելք, մուտք/,
- Կանխիկ արժույթի առքի ու վաճառքի իրականացում, համապատասխան օրդերների ձևակերպում,
- Դրամարկղային գործառնությունների հետ կապված հաշվեկշռային գործառնությունների ձևակերպում,
- Մասնաճյուղի կողմից իրականացված եկամտային և ծախսային օրդերների սպասարկում,
- Կանխիկ դրամական միջոցների ինկասացիա,
- Ինկասացիոն կազմակերպության կողմից դրամական միջոցների ընդունման և հանձնման ակտերի պատրաստում,
- Հաշվետվությունների կազմում և ներկայացում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- տվյալ պաշտոնում աշխատանքի առնվազն մեկ տարվա փորձ,
- հաշվեկշռային հաշիվների, փաստաթղթաշրջանառության կազմակերպման և սկզբնական փաստաթղթերի հիման վրա դրանց ձևակերպման ու պահպանման իմացություն,
- բարձր կազմակերպվածություն, մանրամասների նկատմամբ ուշադրություն,
- ճշգրիտ և արագ մուտքագրելու հմտություն և լայնածավալ տվյալների մուտքագրման կարողություն,
- սահմանված ժամկետներում աշխատանքն ավարտելու ունակություն,
մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Համապատասխան որակավորում ունեցող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը հայերեն լեզվով ներկայացնել ՀՀ, Կոտայքի մարզ, ք .Հրազդան 2305, Միկրոշրջան թաղ., 4 -րդ փ.,
6-6/1 կամ ուղարկել էլեկտրոնային փոստով՝ HR@kamurj.am՝ հստակ նշելով պաշտոնը, որին հավակնում են:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԿԻԶԲԸ՝ 12 հոկտեմբերի 2026
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝ 26 հոկտեմբերի 2026