Ներքին Աուդիտոր

Employment
Full-time
Experience
2+ years · Middle
Published
08.10.2026
Deadline
30.10.2026
Found by finjob
13.10.2026
Last confirmed at source
13.10.2026 (11 h ago)

Սմարթ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և մոտիվացված Ներքին աուդիտորի։ Պաշտոնը հարմար է մասնագիտական աճի ձգտող աուդիտորների համար, ովքեր ունեն ֆինանսաբանկային ոլորտի աուդիտորի առնվազն 2 տարվա փորձ: Ընտրված մասնագետը պատասխանատու է լինելու ներքին աուդիտորական ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետության բարձրացման համար:

Պարտականություններ

  • Մասնակցություն ընկերության աուդիտորական ստուգումների պլանավորմանը, իրականացմանը և արդյունքների ամփոփմանը:
  • Ֆինանսական, գործառնական և համապատասխանության ռիսկերի բացահայտում և գնահատում:
  • Ներքին վերահսկողության համակարգերի, ընթացակարգերի և գործընթացների արդյունավետության ուսումնասիրություն:
  • Աուդիտորական հաշվետվությունների և արձանագրությունների կազմում, բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
  • Օրենսդրական, ներքին իրավական ակտերի, և ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորումների պահպանման մոնիթորինգ:
  • Աուդիտորական հանձնարարականների կատարման ընթացքի հետագա հսկողություն:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա ֆինանսաբանկային համակարգի աուդիտորի աշխատանքային փորձ,
  • Ֆինանսաբանկային ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի տիրապետում,
  • Բանավոր և գրավոր գրագետ խոսք, հաշվետվություններ կազմելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու կարողություններ,
  • Մասնագիտական միջազգային կամ տեղական որակավորումների առկայությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն

Լրացուցիչ տեղեկություններ

Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու Սմարթ Կրեդիտ ՈՒՎԿ-ի թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել hr@smartcredit.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով (Ներքին աուդիտոր) հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։