Ներքին Աուդիտոր
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 2 տարի · Middle
- Հրապարակվել է
- 08.10.2026
- Վերջնաժամկետ
- 30.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Սմարթ Կրեդիտ ՈՒՎԿ ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատու և մոտիվացված Ներքին աուդիտորի։ Պաշտոնը հարմար է մասնագիտական աճի ձգտող աուդիտորների համար, ովքեր ունեն ֆինանսաբանկային ոլորտի աուդիտորի առնվազն 2 տարվա փորձ: Ընտրված մասնագետը պատասխանատու է լինելու ներքին աուդիտորական ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և ներքին վերահսկողության համակարգերի արդյունավետության բարձրացման համար:
Պարտականություններ
- Մասնակցություն ընկերության աուդիտորական ստուգումների պլանավորմանը, իրականացմանը և արդյունքների ամփոփմանը:
- Ֆինանսական, գործառնական և համապատասխանության ռիսկերի բացահայտում և գնահատում:
- Ներքին վերահսկողության համակարգերի, ընթացակարգերի և գործընթացների արդյունավետության ուսումնասիրություն:
- Աուդիտորական հաշվետվությունների և արձանագրությունների կազմում, բացահայտված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
- Օրենսդրական, ներքին իրավական ակտերի, և ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորումների պահպանման մոնիթորինգ:
- Աուդիտորական հանձնարարականների կատարման ընթացքի հետագա հսկողություն:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 2 տարվա ֆինանսաբանկային համակարգի աուդիտորի աշխատանքային փորձ,
- Ֆինանսաբանկային ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության և ՀՀ ԿԲ նորմատիվ ակտերի տիրապետում,
- Բանավոր և գրավոր գրագետ խոսք, հաշվետվություններ կազմելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու կարողություններ,
- Մասնագիտական միջազգային կամ տեղական որակավորումների առկայությունը ցանկալի է և կդիտվի որպես առավելություն
Լրացուցիչ տեղեկություններ
Եթե Ձեր գիտելիքները, մասնագիտական փորձը և որակավորումները համապատասխանում են վերը նշված հաստիքի պահանջներին և դուք հետաքրքրված եք միանալու Սմարթ Կրեդիտ ՈՒՎԿ-ի թիմին, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել hr@smartcredit.am էլ.փոստի հասցեին՝ մինչև հայտարարության վերջնաժամկետը՝ վերնագիր (subject) դաշտում պարտադիր նշելով (Ներքին աուդիտոր) հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունը անցած դիմորդները։