Ավագ մասնագետ

Address
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա,Կառավարական շենք 3:
Department
Ֆինանսատնտեսագիտական բաժին
Experience
1+ year · Senior
Salary
163 072 AMD
Published
14.10.2026
Deadline
21.10.2026
Found by finjob
14.10.2026
Last confirmed at source
14.10.2026 (4 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետը ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը կամ ավագ մասնագետներից մեկը:

Աշխատավայր

Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա,Կառավարական շենք 3:

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. Մասնակցում է Կոմիտեի Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտի կազմման աշխատանքերին.
  1. Մասնակցում է Կոմիտեի բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման աշխատանքներին.
  1. Համապատասխան ծրագրի գծով կազմում է Կոմիտեի բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվները, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է առաջարկություններ դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, և իրականացնում է դրանց մուտքագրումը գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի» էլեկտրոնային համակարգ,
  1. Իրականացնում է արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվների կազմումը և դրանցում փոփոխությունների կատարումը.
  1. Համապատասխան ծրագրի գծով կազմում է Կոմիտեի տարեկան գնումների պլանը, իրականացնում է գնումների պլանի էլեկտրոնային գնումների պլանավորման մոդուլների էլեկտրոնային համակարգ մուտքագրման և դրանցում փոփոխությունների կատարման աշխատանքները.
  1. Կոմիտեին հատկացվող ֆինանսական միջոցների սահմաններում մասնակցում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի կազմման աշխատանքներին.
  1. Մասնակցում է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը՝ Կոմիտեի տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունների վերլուծական մասում ներառելու նպատակով,
  1. Պատրաստում է բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր :

Իրավունքները

  • Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և բյուջետային ֆինանսավորման հայտերի պատշաճ կազմման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.
  • Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տրվող հայտ-պահանջագրերի ժամանակին և ամբողջական ստացման, հայտերի ճշտման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվության ստացման իրավունք.
  • Կոմիտեի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի, այդ թվում՝ նախահաշիվների և գնումների պլանի պատշաճ կազմման նպատակով համապատասխան տեղեկատվության ստացման, փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.
  • Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով տարեկան գնումների պլանի կազմման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.
  • Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի չափաքանակների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք.
  • Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, եզրակացություններ, պարզաբանումներ նախապատրաստելու իրավունք:

Պարտականությունները

  • Ուսումնասիրել Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման համար ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը.
  • Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մասով համապատասխան ծրագրի գծով հայտերի կազմում.
  • Համապատասխան ծրագրի գծով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմում.
  • Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվների կազմում և դրանցում փոփոխությունների կատարում.
  • Կոմիտեի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի պատրաստում, այդ թվում՝ նախահաշիվների և գնումների պլանի կազմում և դրանցում փոփոխությունների կատարում.
  • Գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի, ինչպես նաև գնումների պլանավորման մոդուլների էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքների իրականացում.
  • Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով տարեկան գնումների պլանի կազմում և դրանցում փոփոխությունների իրականացում.
  • Կոմիտեին հատկացվող ֆինանսական միջոցների սահմաններում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի կազմում.
  • Ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնելու նպատակով սահմանված գնահատող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն.
  • Կոմիտեի անունից կնքված, ֆինանսական դրույթներ պարունակող պայմանգրերի վարման աշխատանքների իրականացում.
  • Կոմիտեի ֆինանասատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքներին մասնակցություն.
  • Բաժնի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի կազմում.
  • Վիճակագրական գաղտնիքի պահպանման ապահովում:

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ 1 տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների,այլ մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Փոփոխությունների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

163 072 (մեկ հարյուր վաթսուներեք հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Էլեկտրոնային հասցե

staffdivision@armstat.am

Հեռախոսահամար

011-52-44-97