Ավագ մասնագետ
- Город
- Ереван
- Адрес
- Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա,Կառավարական շենք 3:
- Подразделение
- Ֆինանսատնտեսագիտական բաժին
- Опыт
- от 1 года · Senior / Старший
- Зарплата
- 163 072 AMD
- Опубликовано
- 14.10.2026
- Дедлайн
- 21.10.2026
- Обнаружено finjob
- 14.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 14.10.2026 (4 ч назад)
Ենթակա և հաշվետու է
Բաժնի ավագ մասնագետը ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը կամ ավագ մասնագետներից մեկը:
Աշխատավայր
Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան,Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա,Կառավարական շենք 3:
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- Մասնակցում է Կոմիտեի Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) հայտի կազմման աշխատանքերին.
- Մասնակցում է Կոմիտեի բյուջետային ֆինանսավորման հայտի կազմման աշխատանքներին.
- Համապատասխան ծրագրի գծով կազմում է Կոմիտեի բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվները, անհրաժեշտության դեպքում, ներկայացնում է առաջարկություններ դրանցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, և իրականացնում է դրանց մուտքագրումը գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի» էլեկտրոնային համակարգ,
- Իրականացնում է արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվների կազմումը և դրանցում փոփոխությունների կատարումը.
- Համապատասխան ծրագրի գծով կազմում է Կոմիտեի տարեկան գնումների պլանը, իրականացնում է գնումների պլանի էլեկտրոնային գնումների պլանավորման մոդուլների էլեկտրոնային համակարգ մուտքագրման և դրանցում փոփոխությունների կատարման աշխատանքները.
- Կոմիտեին հատկացվող ֆինանսական միջոցների սահմաններում մասնակցում է ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի կազմման աշխատանքներին.
- Մասնակցում է ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը՝ Կոմիտեի տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունների վերլուծական մասում ներառելու նպատակով,
- Պատրաստում է բաժնի գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր :
Իրավունքները
- Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և բյուջետային ֆինանսավորման հայտերի պատշաճ կազմման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.
- Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տրվող հայտ-պահանջագրերի ժամանակին և ամբողջական ստացման, հայտերի ճշտման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվության ստացման իրավունք.
- Կոմիտեի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի, այդ թվում՝ նախահաշիվների և գնումների պլանի պատշաճ կազմման նպատակով համապատասխան տեղեկատվության ստացման, փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.
- Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով տարեկան գնումների պլանի կազմման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման, լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու իրավունք.
- Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի չափաքանակների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունք.
- Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող առաջարկություններ, եզրակացություններ, պարզաբանումներ նախապատրաստելու իրավունք:
Պարտականությունները
- Ուսումնասիրել Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման համար ներկայացված փաստաթղթերի ամբողջական փաթեթը.
- Միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մասով համապատասխան ծրագրի գծով հայտերի կազմում.
- Համապատասխան ծրագրի գծով բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմում.
- Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի նախահաշիվների կազմում և դրանցում փոփոխությունների կատարում.
- Կոմիտեի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման համար ՀՀ կառավարության որոշման նախագծի պատրաստում, այդ թվում՝ նախահաշիվների և գնումների պլանի կազմում և դրանցում փոփոխությունների կատարում.
- Գանձապետական հաշիվների կառավարման Քլիենթ-Թրեժրի, ինչպես նաև գնումների պլանավորման մոդուլների էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքների իրականացում.
- Կոմիտեի համապատասխան ծրագրի գծով տարեկան գնումների պլանի կազմում և դրանցում փոփոխությունների իրականացում.
- Կոմիտեին հատկացվող ֆինանսական միջոցների սահմաններում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բաշխման ցանկերի կազմում.
- Ապրանքների և ծառայությունների ձեռքբերումն իրականացնելու նպատակով սահմանված գնահատող հանձնաժողովների աշխատանքներին մասնակցություն.
- Կոմիտեի անունից կնքված, ֆինանսական դրույթներ պարունակող պայմանգրերի վարման աշխատանքների իրականացում.
- Կոմիտեի ֆինանասատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքներին մասնակցություն.
- Բաժնի աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի կազմում.
- Վիճակագրական գաղտնիքի պահպանման ապահովում:
Կրթություն, որակավորման աստիճանը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ ֆինանսավարկային բնագավառում՝ 1 տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և (կամ) միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում
Գործունեության ազդեցությունը
Ունի ազդեցություն մասնագիտական աշխատանքների ապահովման և որոշակի մասնագիտական գործառույթների իրականացման շրջանակներում
Շփումները և ներկայացուցչությունը
Իր իրավասության շրջանակներում շփվում է տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների,այլ մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տվյալ մարմնից դուրս որպես ներկայացուցիչ շփվում է պատվիրակված լիազորությունների շրջանակներում:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Փոփոխությունների կառավարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
- Ժամանակի կառավարում
- Փաստաթղթերի նախապատրաստում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Բարեվարքություն
- Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
- Խնդրի լուծում
- Հաշվետվությունների մշակում
Հիմնական Աշխատավարձի Չափ
163 072 (մեկ հարյուր վաթսուներեք հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ
Անձնային Որակներ
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Էլեկտրոնային հասցե
Հեռախոսահամար