Միջազգային համագործակցության վարչության հարկային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ

Department
Միջազգային համագործակցության վարչություն
Published
16.10.2026
Deadline
20.10.2026
Found by finjob
16.10.2026
Last confirmed at source
16.10.2026 (4 h ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության հարկային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար հարցազրույցի անցկացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բաժնի ավագ հարկային տեսուչի (ծածկագիր`63ՀԾ-28.17-Ա-1) հարկային ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար Կոմիտեն կազմակերպում է հարցազրույց:

Հարցազրույցին մասնակցելու համար կարող են դիմել՝

  • Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձիք,
  • Հարկային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և գործող պատրաստման հավաստագիր ունեցող հարկային ծառայողները,
  • Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում անցկացվող դասընթացներում որպես դասախոս ներգրավված և հավաստագիր ստացած հարկային ծառայողները։
  • Կարող են դիմել նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.05.2026թ. դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող հարկային ծառայողները։

Հարցազրույցի կհրավիրվեն՝

  • Հարկային ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկված, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող և ամենաբարձր միավորներ ունեցող 5 անձինք, որոնք կից ձևաչափով կներկայացնեն հարցազրույցի մասնակցության հայտը,
  • Գործող պատրաստման հավաստագիր ունեցող և տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, ինչպես նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես դասախոս ներգրավված և հասվաստագիր ստացած հարկային ծառայողները, որոնք կից ձևաչափով կներկայացնեն դիմում և դիմումում նշված փաստաթղթերը։
  • Կհրավիրվեն նաև Կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 15.05.2026թ. դրությամբ գործող վերապատրաստման հավաստագիր ունեցող, տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, դիմում և դիմումում նշված պահանջվող փաստաթղթերը ներկայացրած հարկային ծառայողները։

Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով mrcuyt@customs.am էլ.փոստին՝ միաժամանակ վերնագրում նշելով թափուր պաշտոնը, ինչպես նաև տվյալ թափուր պաշտոնի ծածկագիրը, որի համար դիմում են:

Փաստաթղթերը ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 20-ի ժամը 15:00-ն

Հարցազրույցին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի կառավարման վարչություն՝ (060)844-624 հեռախոսահամարով: