Ավագ մասնագետ

Address
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Department
Տնային տնտեսությունների վիճակագրության բաժին
Employment
Temporary
Experience
1+ year · Senior
Salary
163 072
Published
15.10.2026
Deadline
20.10.2026
Found by finjob
15.10.2026
Last confirmed at source
15.10.2026 (51 min ago)
New jobs on TelegramFollow the Telegram channel and hear about new jobs first@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ

չունի

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի մյուս ավագ մասնագետը կամ Բաժնի մասնագետներից մեկը.

Աշխատավայր

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. Մասնակցում է տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (այսուհետ՝ ՏՏԿԱՀ) արդյունքների բազայում` SPSS ծրագրային փաթեթով մուտքագրված տվյալների տրամաբանական ստուգման աշխատանքներին.
  1. Վերստուգում և շտկումներ է կատարում յուրաքանչյուր եռամսյակի համար տպագրվող ՏՏԿԱՀ օրագրում և իրականացնում դրա տպագրման կազմակերպման և ըստ մարզերի բաշխման աշխատանքները.
  1. Մասնակցում է ՏՏԿԱՀ տվյալների բազայում (օրագրում և հարցաթերթում) տեղ գտած սխալների ուղղման աշխատանքներին՝ տարեկան կտրվածքով.
  1. Մասնակցում է «Կայուն զարգացման նպատակներ» (ԿԶՆ) ծրագրի ցուցանիշների ստուգաճշտման, տեղադրման աշխատանքներին.
  1. Մասնակցում է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» վիճակագրական զեկույցի պատրաստման աշխատանքներին.
  1. Մասնակցում է «Պարենային ապահովությունը և աղքատությունը» վիճակագրական տեղեկագրի «Պարենի մատչելիությունը» բաժնի աղյուսակների պատրաստման աշխատանքներին.
  1. Լրացնում է «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևան քաղաքը թվերով» վիճակագրական ժողովածուի «Տնային տնտեսությունների հետազոտություն» բաժնի աղյուսակները և տրամադրում համապատասխան ստորաբաժանմանը.
  1. Լրացնում և ճշգրտում է «Հայաստանի վիճակագրական տարեգիրք» վիճակագրական ժողովածուի «Տնային տնտեսությունների եկամուտները, ծախսերը, սպառումը և աղքատության ցուցանիշները» բաժնի աղյուսակները և տրամադրում համապատասխան ստորաբաժանմանը,
  1. Մասնակցում է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեին տրամադրվող դրամական եկամուտների և սպառողական ծախսերի վերաբերյալ աղյուսակների պատրաստման աշխատանքներին.
  1. Մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հայցվող դրամական եկամուտների և սպառողական ծախսերի վերաբերյալ աղյուսակների պատրաստման աշխատանքներին.
  1. Նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Իրավունքները

  • ՏՏԿԱՀ օրագրի լրացման ընթացքում առաջացած հարցերի շուրջ պարզաբանումներ և ճշտումներ կատարել.
  • Վիճակագրական վերլուծական տեղեկագրերի պատրաստման աշխատանքների հետ կապված ճշտումներ կատարել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների հետ.
  • Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից սահմանված կարգով պահանջել և ստանալ Բաժնի աշխատանքների համար անհրաժեշտ տեղեկատվություն.
  • Առաջարկություններ ներկայացնել ՏՏԿԱՀ տվյալների բազայում (օրագրում և հարցաթերթում) տեղ գտած սխալների ուղղման վերաբերյալ:

Պարտականությունները

  • Կատարել ՏՏԿԱՀ արդյունքների բազայում` SPSS ծրագրային փաթեթով մուտքագրված տվյալների տրամաբանական ստուգման աշխատանքներ.
  • Մշտադիտարկել ՏՏԿԱՀ տվյալների բազայում (օրագրում և հարցաթերթում) տեղ գտած սխալների ուղղման աշխատանքները՝ տարեկան կտրվածքով.
  • Կատարել «Կայուն զարգացման նպատակներ» (ԿԶՆ) ծրագրի ցուցանիշների ստուգաճշտման, տեղադրման աշխատանքներ,
  • Կատարել վիճակագրական զեկույցների, տեղեկագրերի պատրաստման աշխատանքներ.
  • Պատրաստել համապատասխան վիճակագրական ժողովածուների ՏՏԿԱՀ աղյուսակները և տրամադրել համապատասխան ստորաբաժանմանը.
  • Խմբագրել Բաժնի գործառույթներին առնչվող Կոմիտեի վիճակագրություն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տրամադրվող նյութերը.
  • Պատրաստել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հայցվող դրամական եկամուտների և սպառողական ծախսերի վերաբերյալ աղյուսակներ.
  • Ապահովել վիճակագրական գաղտիքի պահպանումը:

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում, կամ մաթեմատիկայի բնագավառում՝ վիճակագրի 1 տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացմանն օժանդակության շրջանականերում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասության շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև այլ համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Փոփոխությունների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

163072

Էլեկտրոնային հասցե

staffdivision@armstat.am

Հեռախոսահամար

011-52-44-97