Թեժ հեռախոսակապի կենտրոնի որակի հսկողության ղեկավար
- Experience
- 3+ years · Head / Director
- Deadline
- 30.12.2026
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 13.10.2026 (11 h ago)
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատատեղի անվանումը
Թեժ հեռախոսակապի կենտրոնի որակի հսկողության ղեկավար
Պարտականությունները
- Բանկի թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատակիցների և հաճախորդների միջև հեռախոսազանգերի վերահսկում և գնահատում,
- Խնդիրների բացահայտւմ և օպտիմալ լուծումների առաջարկում,
- Զանգերի որակի և կատարողականի ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունների կազմում,
- Բանկի թեժ հեռախոսակապի և հաճախորդների հետ հարաբերությունների բարելավման և որակի բարձրացման պատասխանատվություն,
- Զանգերի կենտրոնի կողմից մատուցված ծառայությունների սպասարկման որակի ուսումնասիրություն (հեռախոսազանգ և գրավոր հաղորդակցում)՝ հեռախոսազանգերի լսման և հաղորդագրությունների դիտարկման միջոցով, համեմատում բանկի կողմից սահմանված նորմերի հետ
Հիմնական պահանջները
Կրթությունը
Բարձրագույն կրթություն
Մասնագիտական փորձը
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ /ցանկալի է թեժ հեռախոսակապի կենտրոնում, կամ սպասարկման ոլորտում/
Լեզուների իմացությունը
Ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն`/հաղորդակցվելու նպատակով/
Հմտություններ
Համակարգչով աշխատելու հմտություն, MS Office ծրագրային փաթեթի (Excell, Word) իմացություն
Գործարար որակներ
Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն
Դիմելու կարգ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (նկարով)
cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով` պաշտոնը, որին հավակնում են
Ընտրության կարգը
Առաջին փուլում իրականացվում է անձնական տվյալների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:
Դիմելու վերջնաժամկետը
30.12.2026թ.