Հաճախորդների սպասարկման գծով խորհրդատու /Գուգարք մասնաճյուղ/

Branch
Գուգարք մասնաճյուղ
Deadline
20.10.2026
Found by finjob
13.10.2026
Last confirmed at source
14.10.2026 (2 h ago)

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Աշխատատեղի անվանումը

Հաճախորդների սպասարկման գծով խորհրդատու

/Գուգարք մասնաճյու/

Պարտականությունները

  • Հաճախորդների սպասարկում, Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդների կարիքների բացահայտում, հնարավորության դեպքում մոբայլ հավելվածով խնդրի լուծում,
  • Բանկի կողմից մոբայլ հավելվածի միջոցով մատուցվող ծառայութունների վաճառքի/խաչաձև վաճառքի իրականացում,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված հանձնարարականների և/կամ Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնությունների իրականացում
  • Հաճախորդներին Մոբայլ հավելվածում գործող պրոդուկտների և դրանց պայմանների ներկայացում:

Հիմնական պահանջները

Կրթությունը

Բարձրագույն կրթություն /նախընտրելի է/

Մասնագիտական փորձը

Ցանկալի է նվազագույնը 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային ոլորտում /մասնագիտական կրթության պարագայում/:

Լեզուների իմացությունը

  1. Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց)
  2. Ռուսերեն լեզվի տիրապետում` հաճախորդների հետ բացատրման նպատակով (լավ)

3. Այլ օտար լեզուների տիրապետում (ցանկալի է)

Հմտություններ

Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office)

Գործարար որակներ

Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն:

Դիմելու կարգ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն (պարտադիր նկարով)`

cv@unibank.am հասցեին` պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում են

Ընտրության կարգը

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետը

20.10.2026թ.