Թիմի ղեկավար/վարկային մասնագետ
- Experience
- 3+ years · Head / Director
- Published
- 27.07.2026
- Deadline
- 27.10.2026
- Found by finjob
- 13.10.2026
- Last confirmed at source
- 13.10.2026 (12 h ago)
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է Երևանը սպասարկող Թիմի ղեկավար/վարկային մասնագետ: Թիմի ղեկավար/վարկային մասնագետն իրականացնելու է հաճախորդների ներգրավում, պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում՝ վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով, ձևավորելու է վարկային և լիզինգի պորտֆել։
- Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
- նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
- վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական, սոցիալական վիճակի վերլուծություն,
- վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության և գրավի գնահատում,
- վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
- վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,
- տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում,
- ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն,
- ՀՀ տարածքների վերաբերյալ իրազեկվածություն,
- Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ,
- Կառավարչական հմտություններ՝ թիմի հետագա ընդլայնումն ու արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով,
- Նախաձեռնողականություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
- Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Վարորդական իրավունքի առկայություն:
Ինչու միանալ մեզ
- Կայուն և զարգացող կազմակերպություն,
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
- Համագործակցային և աջակցող թիմային միջավայր,
- Մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացում։