Թիմի ղեկավար/վարկային մասնագետ

Опыт
от 3 лет · Руководитель
Опубликовано
27.07.2026
Дедлайн
27.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (12 ч назад)

ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է Երևանը սպասարկող Թիմի ղեկավար/վարկային մասնագետ: Թիմի ղեկավար/վարկային մասնագետն իրականացնելու է հաճախորդների ներգրավում, պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում՝ վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով, ձևավորելու է վարկային և լիզինգի պորտֆել։

  • Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
  • նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
  • վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական, սոցիալական վիճակի վերլուծություն,
  • վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության և գրավի գնահատում,
  • վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
  • վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,
  • տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում,
  • ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն,
  • ՀՀ տարածքների վերաբերյալ իրազեկվածություն,
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ,
  • Կառավարչական հմտություններ՝ թիմի հետագա ընդլայնումն ու արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով,
  • Նախաձեռնողականություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Վարորդական իրավունքի առկայություն:

Ինչու միանալ մեզ

  • Կայուն և զարգացող կազմակերպություն,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
  • Համագործակցային և աջակցող թիմային միջավայր,
  • Մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացում։

Похожие вакансии

Все вакансии CARD AgroCredit · 1