Կառավարչի տեղակալ – ավագ վարկային մասնագետ «Դիլիջան» մասնաճյուղում
- Քաղաք
- Դիլիջան
- Փորձ
- առնվազն 2 տարի · Senior / Ավագ
- Վերջնաժամկետ
- 28.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 14.10.2026 (2 ժամ առաջ)
Աշխատատեղի նկարագրություն՝
Evoca-ն փնտրում է Մասնաճյուղի կառավարչի Տեղակալ-ավագ վարկային մասնագետի, ով կիրականացնի խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ, հայտերի ընդունում և վերլուծություն, կապահովի մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցումը:
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հաճախորդների ներգրավում, ակտիվ վաճառք,
- խորհրդատվություն վարկավորման գործընթացի վերաբերյալ (և՛ սպառողական, և՛ բիզնես վարկեր),
- հայտերի ընդունում և վերլուծություն,
- արտաքին գործընկերների հետ համագործակցություն,
- մասնաճյուղում որակյալ ծառայությունների մատուցման ապահովում,
- հաշվետվությունների պատրաստում և ներկայացում:
Ներկայացվող պահանջներ
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ և՛ սպառողական, և՛ բիզնես վարկերի ներգրավման ու վերլուծության ոլորտում,
- ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
- MS Word, MS Excel, ՀԾ-բանկ 4.0 ծրագրերի իմացություն,
- միջազգային որակավորումները կդիտարկվեն՝ որպես մեծ առավելություն,
- հաղորդակցման, հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
- բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- վերլուծական ճկուն միտք,
- հայերենի՝ գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Ներկայացնել ինքնակենսագրություն (CV) հայերենով կամ անգլերենով cv@evoca.am էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կառավարչի տեղակալ - ավագ վարկային մասնագետ «Դիլիջան» մասնաճյուղում»: