Բիզնես վարկավորման մասնագետ, Աբովյան մասնաճյուղ

Քաղաք
Աբովյան
Մասնաճյուղ
Աբովյան մասնաճյուղ
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 2 տարի
Վերջնաժամկետ
15.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (1 ժամ առաջ)

Աշխատանքի նկարագրություն

Բիզնես վարկային մասնագետն ապահովում է բիզնես վարկերի տրամադրման և հետագա սպասարկման գործընթացը:

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել բիզնես հաճախորդների վարկային պրոդուկտներին առնչվող կարիքների բացահայտում, վերջիններիս տրամադրել ընդլայնված խորհրդատվություն:
  • Նախաձեռնել Բիզնես վարկային հայտի գործընթաց, իրականացնել հայտի հիման վրա հաճախորդի կողմից ներկայացված փաստաթղթերի և/կամ տեղեկատվության պատշաճ ուսումնասիրություն, ԻԱ/ԱՁ հաճախորդների վարկունակության և վարկարժանության գնահատում:
  • Ներկայացված տվյալների և փաստաթղթերի հիման վրա տալ հաճախորդի վերաբերյալ պատշաճ վերլուծված տեղեկատվություն և բիզնես վերլուծության եզրակացությունը:
  • Կազմակերպել Գրավ հանդիսացող գույքի նախնական գնահատման գործընթաց, ինչպես նաև գույքի և բիզնեսի մոնիտորինգ այցելություններ:
  • Կազմել, վերլուծել և ներկայացնել հաճախորդների բիզնես վարկերի տրամադրման վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ:
  • Ներկայացնել բիզնես վարկային հայտը շահագրգիռ ստորաբաժանումների դիտարկմանը և դիրքորոշմանը:
  • Կազմակերպել, համակարգել հաստատված վարկի տրամադրման գործընթացը:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության, տնտեսագիտության ոլորտում /ACCA, MBA դիտարկվում է որպես առավելություն/
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ որպես բիզնես վարկային մասնագետ
  • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ Բանկ 4.0 համակարգի իմացությունը ցանկալի է
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների լավ իմացություն
  • Գիտելիքներ բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման ոլորտներում
  • Վերլուծական մտածողություն

Գերազանց հաղորդակցման հմտություններ

  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ:
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

Լրացուցիչ տեղեկություն

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Հիմնական աշխատանք, աշխատանքն անմիջապես սկսելու և անորոշ ժամկետով աշխատելու հնարավորություն
  • արտոնությունների բարձր մրցակցային փաթեթ
  • մասնագիտական և աշխատանքային առաջխաղացման հնարավորություն

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ` մրցակցային

«Ամերիաբանկ» ՓԲԸ աշխատակիցների համար սահմանված արտոնությունների փաթեթ, այդ թվում, բայց ոչ միայն՝ տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Ameriabank · 23