Համակարգերի ադմինիստրատոր

Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
3–5 տարի
Վերջնաժամկետ
20.12.2026
Հայտնաբերվել է finjob-ում
13.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված մասնագետի Համակարգերի ադմինիստրատորի հաստիքը համալրելու նպատակով։

Պարտականությունները`

  • Համակարգչային համակարգերի, ցանցային սերվերների և վիրտուալացման միջավայրերի սպասարկում, կարգավորում և անխափան աշխատանքի ապահովում,
  • Տվյալների հենքերի տեղեկատվության պահպանում, կառուցվածքի սահմանում և սպասարկում,
  • Ցանցային սարքավորումների ադմինիստրավորման աշխատանքի վերահսկում և անխափան աշխատանքի ապահովում,
  • Ցանցերի, համակարգերի և ծրագրային ապահովումների անխափան աշխատանքի ապահովում` անսարքությունների բացահայտման և պարբերաբար պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման եղանակով փաստաթղթավորում,
  • ՏՏ ենթակառուցվածքի նոր կամ արդիականացման պլանավորման և իրականացման համար ՏՏ անձնակազմին ՏՏ ենթակառուցվածքի վերաբերյալ տեխնիկական բնութագրերի և փաստաթղթերի տրամադրում,
  • Պահուստային կրկնօրինակման կանոնավար աշխատանքների կատարում,
  • ՏՏ բաժին ներկայացվող desktop և helpdesk բնույթի հայտերի կարգավորման գործընթացի համակարգում (անհրաժեշտ է համոզվել, որ բոլոր հայտերը կարգավորված են ժամանակին):

Պահանջվող որակը և հմտությունները`

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգերի ադմինիստրացիայի կամ հարակից ոլորտում (կամ համարժեք աշխատանքային փորձ)
  • 3–5 տարվա աշխատանքային փորձ համակարգերի, ցանցերի կամ տվյալների բազաների ադմինիստրացիայի ոլորտում,
  • MS Azure AD-ի իմացություն
  • Veeam Backup լուծումների հետ աշխատելու փորձ,
  • Windows և Linux սերվերների տեղադրում, կարգավորում և սպասարկում,
  • Վիրտուալացման տեխնոլոգիաների (VMware կամ համարժեք հարթակներ) գործնական իմացություն,
  • Համակարգային և ցանցային ծրագրային ապահովման, սարքավորումների և ցանցային պրոտոկոլների լավ իմացություն,
  • ՏՏ ենթակառուցվածքի խնդիրները արդյունավետ լուծելու կարողություն,
  • ՏՏ հավաստագրերի առկայությունը (Microsoft, Linux, ցանցային և այլն) կդիտվի որպես առավելություն:

Հավելյալ տեղեկատվություն

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Ուսուցման հնարավորություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Պրոֆեսիոնալ թիմ,
  • Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն,
  • Անհատական հատկանիշները իրացնելու հնարավորություն:

Աշխատանքային գրաֆիկ

Ամբողջ դրույք

Դիմելու կարգը

Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@efes.am էլ. հասցեին՝ նամակի Թեմա/Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Դիմելու վերջնաժամկետ

20.12.2026

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները EFES · 4