Համակարգերի ադմինիստրատոր
- Занятость
- Полная занятость
- Опыт
- 3–5 лет
- Дедлайн
- 20.12.2026
- Обнаружено finjob
- 13.10.2026
- Последнее подтверждение на источнике
- 21.11.2026 (1 дн назад)
Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը փնտրում է փորձառու և մոտիվացված մասնագետի Համակարգերի ադմինիստրատորի հաստիքը համալրելու նպատակով։
Պարտականությունները`
- Համակարգչային համակարգերի, ցանցային սերվերների և վիրտուալացման միջավայրերի սպասարկում, կարգավորում և անխափան աշխատանքի ապահովում,
- Տվյալների հենքերի տեղեկատվության պահպանում, կառուցվածքի սահմանում և սպասարկում,
- Ցանցային սարքավորումների ադմինիստրավորման աշխատանքի վերահսկում և անխափան աշխատանքի ապահովում,
- Ցանցերի, համակարգերի և ծրագրային ապահովումների անխափան աշխատանքի ապահովում` անսարքությունների բացահայտման և պարբերաբար պրոֆիլակտիկ աշխատանքների կատարման եղանակով փաստաթղթավորում,
- ՏՏ ենթակառուցվածքի նոր կամ արդիականացման պլանավորման և իրականացման համար ՏՏ անձնակազմին ՏՏ ենթակառուցվածքի վերաբերյալ տեխնիկական բնութագրերի և փաստաթղթերի տրամադրում,
- Պահուստային կրկնօրինակման կանոնավար աշխատանքների կատարում,
- ՏՏ բաժին ներկայացվող desktop և helpdesk բնույթի հայտերի կարգավորման գործընթացի համակարգում (անհրաժեշտ է համոզվել, որ բոլոր հայտերը կարգավորված են ժամանակին):
Պահանջվող որակը և հմտությունները`
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն համակարգչային գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգերի ադմինիստրացիայի կամ հարակից ոլորտում (կամ համարժեք աշխատանքային փորձ)
- 3–5 տարվա աշխատանքային փորձ համակարգերի, ցանցերի կամ տվյալների բազաների ադմինիստրացիայի ոլորտում,
- MS Azure AD-ի իմացություն
- Veeam Backup լուծումների հետ աշխատելու փորձ,
- Windows և Linux սերվերների տեղադրում, կարգավորում և սպասարկում,
- Վիրտուալացման տեխնոլոգիաների (VMware կամ համարժեք հարթակներ) գործնական իմացություն,
- Համակարգային և ցանցային ծրագրային ապահովման, սարքավորումների և ցանցային պրոտոկոլների լավ իմացություն,
- ՏՏ ենթակառուցվածքի խնդիրները արդյունավետ լուծելու կարողություն,
- ՏՏ հավաստագրերի առկայությունը (Microsoft, Linux, ցանցային և այլն) կդիտվի որպես առավելություն:
Հավելյալ տեղեկատվություն
- Մրցակցային աշխատավարձ,
- Առողջության ապահովագրություն,
- Ուսուցման հնարավորություն,
- Մասնագիտական աճի հնարավորություն,
- Պրոֆեսիոնալ թիմ,
- Նոր տաղանդներ բացահայտելու հնարավորություն,
- Անհատական հատկանիշները իրացնելու հնարավորություն:
Աշխատանքային գրաֆիկ
Ամբողջ դրույք
Դիմելու կարգը
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@efes.am էլ. հասցեին՝ նամակի Թեմա/Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը։
Դիմելու վերջնաժամկետ
20.12.2026