Զանգերի կենտրոնի խորհրդատու
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Վերջնաժամկետ
- 10.12.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 19.11.2026 (3 օր առաջ)
Աշխատանքի նկարագրություն
EasyPay ընկերությունը փնտրում է նոր թիմակցի՝ Զանգերի կենտրոնի խորհրդատուի թափուր հաստիքը համալրելու նպատակով։ Մեր հաջողակ թեկնածուն պետք է ունենա թիմում աշխատելու և հաղորդակցման գերազանց հմտություններ։ Թիմում մենք կարևորում ենք ազնվությունը, պատասխանատվությունը և նորարարությունը։ Որպես Ընկերություն մենք ձգտում ենք դարձնել մեր օգտատերերի ֆինանսական կյանքն ավելի պարզ։
Աշխատանքային պարտականություններ
- արձագանքել զանգերի և էլեկտրոնային փոստի միջոցով ստացված խնդիրներին, ապահովել Ընկերության հաճախորդների հետ հետադարձ կապը,
- տեսակավորել, ձևակերպել, գրանցել և ուղղորդել խնդիրները համապատասխան ստորաբաժանումներին,
- իրազեկել հաճախորդներին խնդիրների լուծման արդյունքների մասին,
- Ընկերության ներքին ընթացակարգերով սահմանված իրավասությունների և գործելակերպի շրջանակներում արագ լուծել հաճախորդների պրոդուկտներին,
- իրականացնել պատշաճ սպասարկում,
- հաճախորդներին ծանոթացնել նոր պրոդուկտների հետ,
- իրականացնել նպատակային հարցումներ, ներկայացնել նոր առաջարկներ, սպասարկման հետ կապված այլ գործառույթներ։
Անհրաժեշտ հմտություններ
- բարձրագույն կրթություն,
- աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում ցանկալի է,
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- հաճախորդների հետ շփման կարողություն,
- վերլուծելու ունակություն,
- արագ կողմնորոշվելու ունակություն,
- թիմային աշխատանք։
Լրացուցիչ տեղեկություն
Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականը ուղարկել career@easypay.am հասցեով՝ նշելով թափուր հաստիքի անվանումը։