Բաժնի պետ
- Քաղաք
- Երևան
- Հասցե
- Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 4:
- Ստորաբաժանում
- Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն / Գնումների բաժին
- Զբաղվածություն
- Ժամանակավոր
- Փորձ
- առնվազն 3 տարի · Ղեկավար
- Աշխատավարձ
- 322 816
- Հրապարակվել է
- 12.10.2026
- Վերջնաժամկետ
- 15.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Ենթակա և հաշվետու է
Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին
Ենթակա և հաշվետու պաշտոններ
Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետը կամ Բաժնի գլխավոր մասնագետը կամ Բաժնի ավագ մասնագետը:
Աշխատավայր
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 4
Աշխատանքի բնույթը (գործառույթներ)
- ապահովում է Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման աշխատանքները,
- ապահովում է գնումների անվանացանկի և գնումների պլանի կազմման, գնումների պլանում լրացումներ և փոփոխություններ կատարելու աշխատանքների իրականացումը,
- նախապատրաստում է պատասխանատու ստորաբաժանումներ, գնումների համակարգողներ և գնահատող հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ պատվիրատուի ղեկավարի հրամանների նախագծերը,
- ապահովում է պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտի կազմման համապատասխանության գնահատումը,
- ապահովում է գնահատող հանձնաժողովների նիստերի և գնման ընթացակարգերի արձանագրությունների, պայմանագրերի, պայմանագիր կնքելու որոշման և կնքված պայմանագրի մասին հայտարարությունների կազմումը,
- ապահովում է կնքված պայմանագրերի ներմուծումը Էլեկտրոնային համակարգ,
- ապահովում է մրցույթների թղթային և էլեկտրոնային եղանակներով գնման ընթացակարգերի իրականացնումը,
- ապահովում է, անհրաժեշտության դեպքում, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գնման գործընթացների աշխատանքների իրականացումը,
- ապահովում է Կոմիտեի գնման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը լիազոր մարմին,
- ապահովում է Կոմիտեի ենթակա պատվիրատուների կողմից ներկայացրած գնման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմին,
- ապահովում է գնումների գործընթացին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը,
- ապահովում է Կոմիտեի ենթակա պատվիրատուների (պետական ոչ առևտրային կազմակերպություններ, փակ բաժնետիրական ընկերություններ) կողմից ներկայացված տեղեկատվության հրապարակումը www.gnumner.am կայքում,
13. տրամադրում է կարծիք գնումների ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի վերաբերյալ
Իրավունքները
- Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումներից պահանջելու ներկայացնել հիմնավորումներ, փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեղեկատվություն՝ գնումների պլանի և դրանում կատարվող փոփոխությունների, գնումների գործընթացի կատարման ժամանակացույցի, գնման հայտերի, պարզաբանում ստանալու նպատակով մասնակիցների կողմից ներկայացված հարցումների վերաբերյալ,
- պահանջել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից անհրաժեշտ փաստաթղթեր գնումների պլանավորման, գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար,
- Կոմիտեի գնումների գործընթացը կազմակերպելու նպատակով Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը և գնման հայտերի փաթեթները,
- գնումների էլեկտրոնային համակարգով հրապարակման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել գնման հայտարարությունների և հրավերների փաթեթները,
- Կոմիտեի ստորաբաժանումներից հավաքագրել պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումների բաժիններին վերաբերվող հայտերը,
- Կոմիտեի ենթակա պատվիրատուներից պահանջել ներկայացնել գնման գործընթացների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն գնումների իրականացման կայքում տեղադրելու համար,
- դիմումների ուսումնասիրության և քննարկման համար անհրաժեշտ տեղեկատվության և լրացուցիչ փաստաթղթերի ստացում,
- կազմակերպելու մեթոդական օժանդակության և խորհրդատվության տրամադրումը Կոմիտեի ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին և կազմակերպություններին,
- գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնության ցուցաբերման համար տեղեկատվության, նյութերի հավաքագրում և վերլուծություն:
Պարտականությունները
- Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկատվության հավաքագրումը Կոմիտեի գնումների անվանացանկում ներառելու նպատակով,
- ապահովել գնման ընթացակարգի մասնակիցներին միաժամանակյա բանակցությունների վարման և պայմանագիր կնքելու վերաբերյալ ծանուցման հանձնումը,
- իրականացնել Կոմիտեի կարիքների համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով ձևավորված գնահատող հանձնաժողովների քարտուղարի պարտականությունները,
- ամփոփել Կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվող գնումներին վերաբերող հայտերը.
- Կոմիտեի գնման գործընթացների փաստաթղթերի, գնումների հայտարարությունների, հրավերների, գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների, հայտարարությունների, պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունների, կնքված պայմանագրի մասին հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված հրապարակման ենթակա այլ փաստաթղթերի հրապարակման իրականացում,
- ամփոփել Կոմիտեի գնման գործընթացների և Կոմիտեի ենթակա պատվիրատուների գնման գործընթացների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները,
- ապահովել Կոմիտեի և Կոմիտեի ենթակա պատվիրատուների կողմից ներկայացված տեղեկատվության հրապարակումը www. gnumner.am կայքում,
- հետևել պահպանելու գնման ընթացակարգերին վերաբերող տեղեկետվության գաղտնիությունը,
- Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման ընթացակարգերի պայմանագրերի մուտքագրումը կառավարման և գնումների հաշվետվողականության մոդուլ,
- ստուգել Կոմիտեի տորաբաժանումներից հավաքագրված Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտերի փաթեթները,
11. Կոմիտեի գնումների գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի պահպանումը ու արխիվացումը
(փոփ. 2021 թ. հուլիսի 20-ի N 286 –Ա հրամանի)
Կրթություն, որակավորման աստիճանը
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Բավարարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջին:
Մասնագիտական գիտելիքները
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը
Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական գնումների բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:
Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը
Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։
Որոշումներ կայացնելու լիազորությունները
Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։
Գործունեության ազդեցությունը
Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման վրա ազդեցություն։
Շփումները և ներկայացուցչությունը
Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:
Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:
Բնագավառներ
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ
- Բանակցությունների վարում
- Փոփոխությունների կառավարում
- Կոնֆլիկտների կառավարում
- Բողոքների բավարարում
- Ժամանակի կառավարում
- Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
- Փաստաթղթերի նախապատրաստում
ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ
- Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
- Ծրագրերի կառավարում
- Բարեվարքություն
- Խնդրի լուծում
- Աշխատակազմի կառավարում
- Որոշումների կայացում
Հիմնական Աշխատավարձի Չափ
322816
Էլեկտրոնային հասցե
Հեռախոսահամար