Բաժնի պետ

Город
Ереван
Адрес
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 4:
Подразделение
Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչություն / Գնումների բաժին
Занятость
Временная
Опыт
от 3 лет · Руководитель
Зарплата
322 816
Опубликовано
12.10.2026
Дедлайн
15.10.2026
Обнаружено finjob
13.10.2026
Последнее подтверждение на источнике
13.10.2026 (11 ч назад)

Ենթակա և հաշվետու է

Բաժնի պետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին

Ենթակա և հաշվետու պաշտոններ

Բաժնի պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Բաժնի աշխատողները

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության պետը կամ Բաժնի գլխավոր մասնագետը կամ Բաժնի ավագ մասնագետը:

Աշխատավայր

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Տիգրան Մեծի 4

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. ապահովում է Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման աշխատանքները,
  1. ապահովում է գնումների անվանացանկի և գնումների պլանի կազմման, գնումների պլանում լրացումներ և փոփոխություններ կատարելու աշխատանքների իրականացումը,
  1. նախապատրաստում է պատասխանատու ստորաբաժանումներ, գնումների համակարգողներ և գնահատող հանձնաժողովներ ստեղծելու վերաբերյալ պատվիրատուի ղեկավարի հրամանների նախագծերը,
  1. ապահովում է պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտի կազմման համապատասխանության գնահատումը,
  1. ապահովում է գնահատող հանձնաժողովների նիստերի և գնման ընթացակարգերի արձանագրությունների, պայմանագրերի, պայմանագիր կնքելու որոշման և կնքված պայմանագրի մասին հայտարարությունների կազմումը,
  1. ապահովում է կնքված պայմանագրերի ներմուծումը Էլեկտրոնային համակարգ,
  1. ապահովում է մրցույթների թղթային և էլեկտրոնային եղանակներով գնման ընթացակարգերի իրականացնումը,
  1. ապահովում է, անհրաժեշտության դեպքում, պետական և ծառայողական գաղտնիք պարունակող գնման գործընթացների աշխատանքների իրականացումը,
  1. ապահովում է Կոմիտեի գնման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը լիազոր մարմին,
  1. ապահովում է Կոմիտեի ենթակա պատվիրատուների կողմից ներկայացրած գնման գործընթացների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում լիազոր մարմին,
  1. ապահովում է գնումների գործընթացին առնչվող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը,
  1. ապահովում է Կոմիտեի ենթակա պատվիրատուների (պետական ոչ առևտրային կազմակերպություններ, փակ բաժնետիրական ընկերություններ) կողմից ներկայացված տեղեկատվության հրապարակումը www.gnumner.am կայքում,

13. տրամադրում է կարծիք գնումների ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի վերաբերյալ

Իրավունքները

  • Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումներից պահանջելու ներկայացնել հիմնավորումներ, փաստաթղթեր, օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ տեղեկատվություն՝ գնումների պլանի և դրանում կատարվող փոփոխությունների, գնումների գործընթացի կատարման ժամանակացույցի, գնման հայտերի, պարզաբանում ստանալու նպատակով մասնակիցների կողմից ներկայացված հարցումների վերաբերյալ,
  • պահանջել Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից անհրաժեշտ փաստաթղթեր գնումների պլանավորման, գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար,
  • Կոմիտեի գնումների գործընթացը կազմակերպելու նպատակով Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը և գնման հայտերի փաթեթները,
  • գնումների էլեկտրոնային համակարգով հրապարակման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջել գնման հայտարարությունների և հրավերների փաթեթները,
  1. Կոմիտեի ստորաբաժանումներից հավաքագրել պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով միջծրագրային և ներքին հոդվածային վերաբաշխումների հայտերի գնումների բաժիններին վերաբերվող հայտերը,
  1. Կոմիտեի ենթակա պատվիրատուներից պահանջել ներկայացնել գնման գործընթացների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն գնումների իրականացման կայքում տեղադրելու համար,
  1. դիմումների ուսումնասիրության և քննարկման համար անհրաժեշտ տեղեկատվության և լրացուցիչ փաստաթղթերի ստացում,
  1. կազմակերպելու մեթոդական օժանդակության և խորհրդատվության տրամադրումը Կոմիտեի ստորաբաժանումներին, ենթակա մարմիններին և կազմակերպություններին,
  1. գործնական, խորհրդատվական, մեթոդական և այլ անհրաժեշտ օգնության ցուցաբերման համար տեղեկատվության, նյութերի հավաքագրում և վերլուծություն:

Պարտականությունները

  • Կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների կողմից ներկայացված գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկատվության հավաքագրումը Կոմիտեի գնումների անվանացանկում ներառելու նպատակով,
  • ապահովել գնման ընթացակարգի մասնակիցներին միաժամանակյա բանակցությունների վարման և պայմանագիր կնքելու վերաբերյալ ծանուցման հանձնումը,
  • իրականացնել Կոմիտեի կարիքների համար գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման նպատակով ձևավորված գնահատող հանձնաժողովների քարտուղարի պարտականությունները,
  • ամփոփել Կոմիտեի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի կազմում ընդգրկվելիք ծախսային ծրագրերով նախատեսվող գնումներին վերաբերող հայտերը.
  • Կոմիտեի գնման գործընթացների փաստաթղթերի, գնումների հայտարարությունների, հրավերների, գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների, հայտարարությունների, պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունների, կնքված պայմանագրի մասին հայտարարությունների և օրենսդրությամբ սահմանված հրապարակման ենթակա այլ փաստաթղթերի հրապարակման իրականացում,
  • ամփոփել Կոմիտեի գնման գործընթացների և Կոմիտեի ենթակա պատվիրատուների գնման գործընթացների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունները,
  • ապահովել Կոմիտեի և Կոմիտեի ենթակա պատվիրատուների կողմից ներկայացված տեղեկատվության հրապարակումը www. gnumner.am կայքում,
  • հետևել պահպանելու գնման ընթացակարգերին վերաբերող տեղեկետվության գաղտնիությունը,
  • Կոմիտեի կարիքների համար ձեռքբերման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գծով գնման ընթացակարգերի պայմանագրերի մուտքագրումը կառավարման և գնումների հաշվետվողականության մոդուլ,
  • ստուգել Կոմիտեի տորաբաժանումներից հավաքագրված Կոմիտեի կարիքների համար անհրաժեշտ բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնման հայտերի փաթեթները,

11. Կոմիտեի գնումների գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի պահպանումը ու արխիվացումը

(փոփ. 2021 թ. հուլիսի 20-ի N 286 –Ա հրամանի)

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Բավարարում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջին:

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական գնումների բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար։

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման կազմում գործող կառուցվածքային միավորի աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում։

Գործունեության ազդեցությունը

Ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և քաղաքականության իրականացման ապահովման վրա ազդեցություն։

Շփումները և ներկայացուցչությունը

Շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի, այլ պետական մարմինների և կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ իր իրավասությունների շրջանակներում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է կառուցվածքային միավորի գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Բանակցությունների վարում
  • Փոփոխությունների կառավարում
  • Կոնֆլիկտների կառավարում
  • Բողոքների բավարարում
  • Ժամանակի կառավարում
  • Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
  • Ծրագրերի կառավարում
  • Բարեվարքություն
  • Խնդրի լուծում
  • Աշխատակազմի կառավարում
  • Որոշումների կայացում

Հիմնական Աշխատավարձի Չափ

322816

Էլեկտրոնային հասցե

hr@spm.am

Հեռախոսահամար

011-52-73-00

Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մեթոդաբան

Госорганы финансовдо 20.10.2026HY
221 312 AMD
Ministry of Finance of ArmeniaЕреванSenior / Старший
новая

Ավագ մեթոդաբան

Госорганы финансовдо 20.10.2026HY
189 696 AMD