Ավագ մասնագետ

Քաղաք
Երևան
Հասցե
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Ստորաբաժանում
Մարդահամարի և ժողովրդագրության բաժին
Փորձ
առնվազն 1 տարի · Senior / Ավագ
Աշխատավարձ
221 312
Հրապարակվել է
14.10.2026
Վերջնաժամկետ
21.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
14.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (3 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը կամ մյուս ավագ մասնագետը.

Աշխատավայր

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. Իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ՝ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ) միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից ստացված և նախնական փուլը (քանակական լրիվություն, դասակարգում և ծածկագրում) անցած տվյալների շտեմարանների՝ ըստ ծնունդների, մահերի, ամուսնությունների և ամուսնալուծությունների տվյալների համակցումը և ամփոփումը, ամսական տեղեկատվության ստացումը.
  1. Իրականացնում է տեղեկատվական բազայում տվյալների տրամաբանական ստուգման, ստանդարտացման և ընթացիկ լրամշակման աշխատանքներ.
  1. Իրականացնում է հաշվետվությունների տվյալների բազաների ձևավորումը, ստուգաճշտումը և ամփոփագրերի հետ դրանց համապատասխանությունը, ամփոփ ցուցանիշների ստացումը.
  1. Իրականացնում է առանձին ելքային աղյուսակների միջև տվյալների տրամաբանական կապի ապահովման աշխատանքները, փոխկապակցված տվյալների ճշգրտության ստուգումներ.
  1. Իրականացնում է բազայից ներբեռնած մահվան ակտերում՝ մահվան պատճառի վերաբերյալ կոդերի ստուգաճշտման աշխատանքները՝ համաձայն Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից ընդունված ՀԴ-10 Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի.
  1. Համագործակցում է Էլեկտ¬րո¬նային կառավարման համա¬¬կարգը սպասարկող մասնագետների հետ՝ գործառույթներում ծագած տարբեր խնդիրների կարգավորման հարցերով.
  1. Նախապատրաստում է Հանրապետության, քաղաքային ու գյուղական բնակչության, սեռատարիքային կազմի ստացման համար անհրաժեշտ օժանդակ տվյալները.
  1. Մասնակցում է ՀՀ բնակչության թվաքանակի հաշվարկների կատարման աշխատանքներին, Հանրապետության մարզերի և տարածքների բաշխումով, եռամսյակային պարբերականությամբ.
  1. Մասնակցում է վիճակագրական հաշվետվական ձևերի լրացման հրահանգների մշակման և լրամշակման աշխատանքներին.
  1. Իրականացնում է տարեկան հաշվետվական ձևաթղթերի, հրահանգների և ամփոփագրերի ստացումը տպարանից, դրանց մարզերի կտրվածքով կարգադրագրի հաշվարկը, դրանց բաշխումն ըստ մարզերի.
  1. Կատարում է Կոմիտեի մարզային վարչությունների միջոցով Հանրապետության գյուղական համայնքներից լրացված հաշվետվություններիհավաքումը և մուտքագրված տվյալների էլեկտրոնային բազաների ստացումը.
  1. Համագործակցում է Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և Տեխնոլոգիաների վարչության համապատասխան մասնագետի հետ՝ բնական շարժի և հաշվետվության ելքային աղյուսակների ստացման գործընթացում ծրագրային շտկումներ և արդիականացումներ կատարելու հարցերով.
  1. Մասնակցում է սպառողների կողմից հայցվող վիճակագրական տեղեկատվության պատրաստման աշխատանքներին:
  1. Մասնակցում է ժամանակավորապես ձևավորված մարդահամարի ստորաբաժանման միջոցով հերթական մարդահամարի իրականացման գործառույթների գիտամեթոդական խնդիրներին առնչվող աշխատանքներին,
  1. Մասնակցում է մարդահամարների նախապատրաստման նորմատիվ-իրավական, մեթոդաբանական փաստաթղթերի և կազմակերպական դրույթների մշակման աշխատանքներին,
  1. Մասնակցում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերիպատրաստման աշխատանքներին.
  1. Մասնակցում է ոլորտի վիճակագրական ժողովածուների, տարեգրքերի, տեղեկագրերի պատրաստման աշխատանքներին.
  1. Մասնակցում է տարեկան վիճակագրական ծրագրով նախատեսված՝ ՄԱԿ-իվիճակագրության բաժնի, ԱՊՀ վիճկոմի, ԵԱՏՀ-ի, Եվրոստատի, ԵԱՀԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հայցերով բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, ծնելիության, մահացության և դրապատճառների, ամուսնության և ամուսնալուծության, կյանքի սպասվող տևողության վերաբերյալ տեղեկատվության պատրաստման աշխատանքներին.
  1. Նախապատրաստում է ոլորտի վերաբերյալ տվյալներ՝Կոմիտեի էլեկտրոնային շտեմարաններում տեղադրելու համար.

Իրավունքները

  • Ստանալ ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
  • Համագործակցել վարչական հաշվառման տվյալների էլեկտրոնային տեղեկատվական բազաները տրամադրող մարմինների համապատասխան մասնագետների հետ.
  • Մասնակցել մասնագիտական քննարկումների ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի համապատասխան մասնագետների հետ.
  • Համագործակցել հաշվետվությունները տրամադրողների հետ վիճակագրական հաշվետվությունների ճշգրտման հարցերով.
  • Համապատասխան առաջարկություններ ներկայացնել վիճակագրական հաշվետվությունների լրամշակման հարցերով.
  • Համագործակցել ՏՏ մասնագետի հետ ելքային տվյալների ապահովման տեխնիկական առաջադրանքի կատարման հարցերով.
  • Առաջարկություններ ներկայացնել ոլորտի վիճակագրական փաստաթղթերի և դրանց լրացման հրահանգների նախագծերի մշակման հարցերով:

Պարտականությունները

  • Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը.
  • Կատարել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից ստացված տվյալների շտեմարանների ձևավորումը, մշակումը և ամփոփումը.
  • Վերախմբագրել և արդիականացնել տեխնիկական առաջադրանքները ելքային արդյունքների հայցվող պահանջներին համապատասխանեցնելու համար.
  • Կատարել տեղեկատվական բազայում տվյալների տրամաբանական ստուգման, ստանդարտացման, ընթացիկ լրամշակման և ելքային աղյուսակի ստացման աշխատանքներ.
  • Կատարել առանձին ելքային աղյուսակների միջև տվյալների տրամաբանական կապի ապահովման աշխատանքները, փոխկապակցված տվյալների ճշգրտության ստուգումներ.
  • Կատարել բազայից ներբեռնած մահվան ակտերում՝ մահվան պատճառի վերաբերյալ կոդերի ստուգաճշտման աշխատանքները.
  • Նախապատրաստել ՄԱԿ-ի վիճակագրության բաժնի, ԱՊՀ վիճկոմի, ԵԱՏՀ-ի, Եվրոստատի, ԵԱՀԿ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հայցերով բնակչության բնական շարժի տվյալներն ըստ սահմանված ժամկետների:

Կրթություն, որակավորման աստիճանը

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Տնտեսագիտություն

Ուղղություն: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոլորտ: ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ենթաոլորտ: Սոցիոլոգիա

Ուղղություն: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Ոլորտ: ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղղություն: ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ոլորտ: ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն 1 տարվա ստաժ կամ 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում, կամ մաթեմատիկայի բնագավառում՝վիճակագրի 1 տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված ՝ մասնագիտական գործունեության վերջնարդյունքին նպաստող միջանկյալ արդյունքի ստեղծման շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման համար մասնագիտական գործունեության գերատեսչական ազդեցություն:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի ներսում այլ կառուցվածքային ստորաբաժանումների,այլ մարմիններիներկայացուցիչներիհետ, հանդես է գալիս պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված աշխատանքայինխմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և ներկայացնում խնդիրների լուծման տարբերակներ և մասնակցում է կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Փոփոխությունների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

221312/երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու/

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Էլեկտրոնային հասցե

staffdivision@armstat.am

Հեռախոսահամար

011-52-44-97

Statistical Committee of ArmeniaԵրևանSenior / Ավագ
նոր

Ավագ մասնագետ

Պետական ֆինանսական մարմիններմինչև 21.10.2026HY
163 072 AMD
Statistical Committee of ArmeniaԵրևանSenior / Ավագ
նոր

Ավագ մասնագետ

Պետական ֆինանսական մարմիններմինչև 21.10.2026HY
221 312 AMD
Ministry of Finance of ArmeniaԵրևանSenior / Ավագ
նոր

Գլխավոր մասնագետ

Պետական ֆինանսական մարմիններմինչև 21.10.2026HY
267 072 AMD
Ministry of Finance of ArmeniaԵրևանSenior / Ավագ
նոր

Գլխավոր մասնագետ

Պետական ֆինանսական մարմիններմինչև 21.10.2026HY
267 072 AMD