Հայտարարություն հայաստանի հանրապետության հաշվեքննիչ պալատի ֆինանսատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու մասին

Զբաղվածություն
Պայմանագրային
Հրապարակվել է
14.10.2026
Վերջնաժամկետ
19.10.2026
Հայտնաբերվել է finjob-ում
14.10.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
14.10.2026 (3 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԾՐԱԳԻՐ

ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

  • ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԴԵՊՔԸ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հաշվեքննիչ պալատի (այսուհետ՝ Պալատ) տեղեկատվական համակարգերի սպասարկման, անվտանգության ապահովման և ըստ անհրաժեշտության՝ Հաշվեքննիչ պալատի մասին օրենքով նախատեսված ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հիմնարկների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններին և համակարգերին, հաշվեքննության համար անհրաժեշտ տվյալների բազաներին հասանելիության հնարավորությունների բարելավման աշխատանքներն ապահովելու համար, աշխատանքների ծավալի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել բաժնում ներգրավել փորձագետ՝ ներքոհիշյալ գործառույթների կատարման համար․

  • գոյություն ունեցող տեղեկատվական համակարգերի սպասարկում՝ ընթացիկ խնդիրների վերացում, համակարգի արդյունավետության և անվտանգության բարելավում,
  • համակարգի արդիականացման, տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում կիրառվող ստանդարտների պահանջներին և միջազգային լավագույն փորձին համապատասխան (հետագայում համապատասխանության հավաստագիր ստանալու հավակնության տրամաբանությամբ), նոր տեխնոլոգիական հնարավորությունների կիրառմամբ Հաշվեքննիչ պալատի գործառույթների իրականացմանը նպաստելուն հարմարեցված գործիքների վերաբերյալ առաջարկների և դրանց ներդրման ծրագրերի մշակում և ներկայացում,
  • ներկայացված առաջարկների և Հաշվեքննիչ պալատի գործառույթների իրականացման շրջանակներում ծագած տեղեկատվական համակարգի խնդիրները լուծելու համար անհրաժեշտ սարքավորումների ընտրության և դրանց տեխնիկական բնութագրերի կազմման աշխատանքներ,
  • ըստ անհրաժեշտության համակարգչային ցանցի վերազինման տեխնիկական բնութագրերի մշակում և ներդնող կազմակերպությունների աշխատանքներին աջակցություն և հսկողություն,
  • արհեստական բանականության գործիքների Հաշվեքննիչ պալատի գործառույթներում կիրառման հնարավորությունների մասին առաջարկների ներկայացում,
  • ըստ անհրաժեշտության թվային հեռախոսակայանի ներդրում և շահագործում։

Համակարգի շահագործման և արդիականացման բոլոր աշխատանքները պետք է կատարվեն տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում կիրառվող միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:

ՓՈՐՁԱԳԵՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ)» ուղղության «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ)» ոլորտի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» կամ «Համակարգչային անվտանգություն» մասնագիտությունների ենթաոլորտներում բարձրագույն կրթություն կամ «Ճարտարագիտություն, արդյունաբերություն և շինարարություն» ուղղության «Ճարտարագիտություն» ոլորտի «Էլեկտրոնիկա և ավտոմատացում» մասնագիտությունների ենթաոլորտի «Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, Համակարգչային ցանցերում կիրառվող հայտնի տեխնոլոգիաներին տիրապետում, վերլուծելու, պլանավորելու, թիմում աշխատելու ունակություն, բնագավառի օրենսդրության և ստանդարտների իմացություն։

  • ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԸ

Փորձագետը ներգրավվում է պայմանագիրը կնքելու օրվանից մինչև մեկ տարի ժամկետով։

  • ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Փորձագետի ներգրավմամբ ակնկալվում է ապահովել Պալատի տեղեկատվական համակարգերի արդիականացումը տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում կիրառվող ստանդարտների պահանջներին և միջազգային լավագույն փորձին համապատասխան։

  • ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Փորձագետը, պայմանագրի կատարման ընթացքում, Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի պահանջով և պայմանագրի ժամկետի ավարտից 5 օր առաջ ստորաբաժանման ղեկավարի միջոցով հաշվետվություն է ներկայացնում Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարին:

  1. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Աշխատանքը գնահատվում է սույն ծրագրի 5-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված հաշվետվությունների հիման վրա, որի արդյունքում երևում է, թե հաշվետու ժամանակահատվածում փորձագետն իր առջև դրված խնդիրներն ինչպես է իրականացրել: Կատարած աշխատանքի արդյունքը գնահատվում է անբավարար, բավարար, լավ կամ գերազանց: Աշխատանքի արդյունքը անբավարար գնահատվելու դեպքում, գործատուի հայեցողությամբ պայմանագիրը կարող է վաղաժամկետ միակողմանի լուծվել։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 19.10.2026թ. ներառյալ

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Անհրաժեշտ է ներկայանալ անձը հավաստող փաստաթղթով և ներկայացված փաստաթղթերի բնօրինակներով:

ք. Երևան, Բաղրամյան 19, ՀՀ հաշվեքննիչ պալատ

հեռ. 011-888-145, էլ.փոստ՝ hr@armsai.am

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակն է՝

  • դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը,
  • մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի/ների/, վկայականի/ների/, աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի (առկայության դեպքում) պատճենները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • հայտարարություն ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին (Հայտարարության ձևը կցվում է)
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի
  • Դիմում (Ձևը կցվում է)

Կցված ֆայլեր