Հաստիքը փակված է (expired: deadline_passed)
Բրոքերային ծառայության աջակցման մասնագետ
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Վերջնաժամկետ
- 16.11.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 03.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 16.11.2026 (6 օր առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Բրոքերային ծառայության աջակցման մասնագետը ապահովում է բրոքերային համակարգերի անխափան աշխատանքի մշտադիտարկումը, աջակցում է հաճախորդներին ներդրումային հարթակներից օգտվելու ընթացքում և օգնում արագ լուծել առաջացող տեխնիկական հարցերը։ Պաշտոնը ենթադրում է հաճախորդների զանգերի և հաղորդագրությունների արդյունավետ սպասարկում, տեխնիկական խնդիրների արագ հայտնաբերում և համապատասխան ստորաբաժանումներին ժամանակին փոխանցում՝ ապահովելով հաճախորդների ապասարկման դրական փորձառությունը և ծառայությունների շարունակականությունը։ Հաստիքը նախատեսված է հերթափոխային աշխատանքի համար՝ 20:00–04:00 աշխատանքային ժամերով, օրը մեջ գրաֆիկով։
Աշխատանքային պարտականություններ
- Հետևել բրոքերային և ներդրումային համակարգերի աշխատանքին և տեխնիկական խնդիրների դեպքում տեղեկացնել համապատասխան թիմերին։
- Տրամադրել առաջնային տեխնիկական աջակցություն հաճախորդներին՝ աջակցելով հարթակներից օգտվելու ընթացքում առաջացող հարցերի և խնդիրների լուծմանը
- Պատասխանել հաճախորդների զանգերին, էլեկտրոնային նամակներին և այլ հաղորդագրություններին՝ ապահովելով արագ և պրոֆեսիոնալ արձագանք
- Աջակցել հաճախորդներին բրոքերային և ներդրումային ծառայություններից օգտվելու ընթացքում՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն և ուղղորդում։
- Իրականացնել հաճախորդների հանձնարարականները և ապահովել դրանց իրականացումը սահմանված ընթացակարգերի համաձայն։
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսագիտության, բանկային գործի կամ հարակից ոլորտում։
- Հաճախորդների սպասարկման կամ տեխնիկական աջակցության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
- Հաղորդակցման զարգացած հմտություններ և հաճախորդամետ սպասարկման հմտություններ։
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու և միաժամանակ մի քանի հարցում կառավարելու ունակություն ։
- Համակարգչային ծրագրերից և տեղեկատվական համակարգերից վստահ օգտվելու հմտություններ։
- Հայերենի գերազանց, իսկ ռուսերենի և անգլերենի լավ իմացություն։