Իրավաբան, Դատական պաշտպանության եվ վեճերի կարգավորման ծառայություն;l
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Փորձ
- առնվազն 2 տարի
- Վերջնաժամկետ
- 04.12.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 18.11.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 22.11.2026 (11 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Աշխատակիցը պատասխանատու է լինելու հաճախորդների և երրորդ անձանց նկատմամբ իրավական գործընթացների նախաձեռնման և վարման, դատական և արտադատական ներկայացուցչության ապահովման, Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ հարաբերություններում ներկայացուցչության ապահովման և այլ իրավական գործընթացների համար։
Աշխատանքային պարտականություններ
- Կազմել հայցադիմումներ, բողոքներ, վարչական բողոքներ, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, լիազորագրեր, բանկի դեմ ներկայացված բողոքների պատասխաններ և իրավաբանական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև ապահովել դրանց ներկայացումը երրորդ անձանց հետ հարաբերություններում և համապատասխան մարմիններում;
- Ապահովել ներգրավվածություն և անմիջական մասնակցություն վարչական վարույթներում և/կամ դատավարություններում` բոլոր ատյանների դատարաններում;
- Պատրաստել պետական և ոչ պետական մարմիններից/կազմակերպություններից ստացված որոշումների, հարցումների և գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց բողոքարկումը վերադասության, ինչպես նաև դատական կարգով` ըստ անհրաժեշտության ապահովելով նաև կայացված դատական ակտերի բողոքարկումները` վերաքննության և վճռաբեկության կարգով;
- Տալ եզրակացություններ իրեն առաջադրված հարցերի կապակցությամբ;
- Իրականացնել իրավական բնույթի հարցերի կարգավորում Բանկի ընթացիկ և մշտական հանձնաժողովների կամ կոլեգիալ մարմինների կազմում ընդգրկվելու դեպքում՝ կախված համապատասխան մարմնի գործառույթների նպատակներից;
- Մասնակցել ՀՀ օրենսդրության հետ կապված հարցերի քննարկմանը և առաջարկություններ ներկայացնել` այդ թվում վերահսկող կառույցների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ հարաբերություններում;
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- 2+ տարվա աշխատանքային փորձ, նախընտրելի է մասնակցություն գործնական իրավական գործընթացներում
- ՀՀ քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, վարչական դատավարության և բանկային օրենսդրության, ինչպես նաև հարակից այլ նորմատիվ իրավական ակտերի գերազանց իմացություն և գործնական կիրառման փորձ
Փաստաբանական որակավորում
- Հայերենի, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Microsoft Office-ի և Outlook համակարգի գերազանց իմացություն
- Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
- Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
- Ճնշման տակ աշխատելու ունակություն, կազմակերպվածություն, բարդ իրավիճակիներին լուծումներ տալու ունակություն