Իրավաբանական դեպարտամենտի Դատական գործերի սպասարկման ծառայության առաջատար մասնագետ

Քաղաք
Երևան
Փորձ
առնվազն 1 տարի · Senior / Ավագ
Վերջնաժամկետ
26.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
10.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Ծառայության ամենօրյա աշխատանքի իրագործում, անմիջական ղեկավարի հանձնարարականների կատարում:

Աշխատանքային պարտականություններ

  • Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված ժամկետներում և կարգով հայցադիմումների, դիմումների կազմում և ներկայացում,
  • Իր վարույթում գտնվող գործերով դատական նիստերին ներկայացուցչության իրականացում,
  • Գործերի քննության ընթացքում անհրաժեշտ միջնորդությունների, պատասխանների, առարկությունների, դիմումների և այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում,
  • Դատական գործնթացում հաշտության համաձայնությունների կնքում, կատարման հսկում և հաշվառում,
  • Վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, դրանց պատասխանների պատրաստում և ներկայացում,
  • Կատարողական թերթերի տրամադրման դիմումների ներկայացում, ինչպես նաև դատարանների կողմից դրանք ՀԿԱ ծառայություն ուղարկված լինել/չլինելու ընթացքին վերահսկում,
  • Իր վարույթում գտնվող գործերի լուծմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Իր վարույթում գտնվող դատական գործերով համապատասխան թղթապանակների վարում,
  • Ծառայության գործառույթներին առնչվող հաշվետվությունների կազմում,
  • Իր աշխատանքային գործառույթներին վերաբերող Բանկի համապատասխան ներքին իրավական ակտերով սահմանված պահանջների և պարտականությունների պահպանում և կատարում,
  • Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` ծառայության ցանկացած աշխատակցի հիմնական գործառույթների ժամանակավոր կատարում,
  • Ծառայության բնականոն աշխատանքին նպաստող այլ գործառույթների իրականացում,
  • Իրավաբանական դեպարտամենտի տնօրենի և ծառայության ղեկավարի գրավոր և բանավոր հանձնարարականների կատարում:

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
  • ՀՀ Բանկային համակարգում կամ ՀՀ դատարաններում առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ կամ
  • Որպես ներկայացուցիչ ՀՀ դատարաններում հանդես գալու առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Իրավական վերլուծության կարողություն
  • Արագ կողմնորոշվելու հմտություն
  • Մտքերը ձևակերպելու և շարադրելու գերազանց հմտություններ
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, բանակցային հմտություններ
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն:
  • Ms Office-ի տիրապետում
  • Հայերեն լեզվի գրավոր խոսքի գերազանց տիրապետում, ռուսերեն և/կամ անգլերեն լեզուների իմացություն:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները AMIO Bank · 12