Կորպորատիվ քարտուղարության ծառայության ղեկավար

Քաղաք
Երևան
Փորձ
առնվազն 5 տարի · Ղեկավար
Վերջնաժամկետ
26.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
06.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Ապահովել Բանկի Խորհրդի, բաժնետերերի ժողովի, Վարչության և կոլեգիալ մարմինների արդյունավետ ու պատշաճ քարտուղարական սպասարկումը

Աշխատանքային պարտականություններ

  • Ապահովում է կառավարման մարմիններին և համապատասխան ներքին իրավական ակտերին վերաբերող տարեկան թարմացումները՝ շարունակաբար զարգացնելով և ներդնելով ավտոմատացված լուծումներ, որոնք նպաստում են կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը
  • Պարբերաբար գնահատում է կառավարման մարմինների գործընթացների արդյունավետությունը, ռիսկերը և ավտոմատացման հնարավորությունները և ներկայացնում բարելավման առաջարկներ
  • Վերահսկում է Բաժնետերերի ընդհանուր ժողովի, Խորհրդի և դրա կից մարմինների նիստերի տարեկան օրացույցը, օրակարգի պլանավորումը և քարտուղարական սպասարկումը
  • Վերահսկում է նիստերի նյութերի ամբողջականությունը, ժամանակին ներկայացումը, ձևաչափային համապատասխանությունը՝ առանց ստանձնելու business owner-ի բովանդակային պատասխանատվությունը
  • Ապահովում է Խորհրդի և դրա կից մարմինների արձանագրությունների, որոշումների, քաղվածքների և այլ corporate records-ի պատշաճ ձևակերպումն ու պահպանումը։
  • Խորհրդի նախագահին և անդամներին տրամադրում է կառավարման ընթացակարգերին վերաբերող կազմակերպչական և մեթոդական աջակցություն
  • Վարում/վերահսկում է կառավարման մարմինների որոշումների և հանձնարարականների միասնական register-ը, status reporting-ը և escalation-ը
  • Կոորդինացնում է Վարչության քարտուղարության, նիստերի քարտուղարության, հանձնարարականների կառավարման, թարգմանության և հարակից գործառույթների աշխատանքը՝ հաստատված կառուցվածքի շրջանակում
  • Ապահովում է ՀՀ ԿԲ-ի, ՀՀ Բանկերի միության և այլ պաշտոնական մարմինների հետ իր գործառույթներին վերաբերող պաշտոնական հաղորդակցության համակարգումը։
  • Ապահովում է ենթակա աշխատակիցների աշխատանքի բաշխումը, վերահսկումը, զարգացումը և փոխարինելիությունը

Անհրաժեշտ պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն, ֆինանսներ, տնտեսագիտություն, կառավարում կամ հարակից ոլորտ։
  • Առնվազն 5 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, ցանկալի է՝ բանկային/ֆինանսական ոլորտում, որից առնվազն 2 տարի՝ ղեկավար կամ senior governance դերում։
  • ՀՀ բանկային օրենսդրության, կորպորատիվ կառավարման և ներքին հսկողության սկզբունքների լավ իմացություն։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի աշխատանքային բարձր մակարդակ։
  • Բարձր գրավոր հաղորդակցություն, դատողություն, գաղտնիության պահպանում, deadline management հմտություններ
  • Անգլերենի և ռուսերեն լեզուների լավ իմացություն

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները AMIO Bank · 12