Հաստիքը փակված է (expired: deadline_passed)

Ավագ մասնագետ

Քաղաք
Երևան
Հասցե
Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:
Ստորաբաժանում
Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին
Փորձ
առնվազն 1 տարի · Senior / Ավագ
Աշխատավարձ
163 072 AMD
Հրապարակվել է
11.11.2026
Վերջնաժամկետ
18.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
11.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
18.11.2026 (4 օր առաջ)

Ենթակա և հաշվետու է

Բաժնի ավագ ասնագետն ամիջական ենթակա և հաշվետու է Բաժնի պետին

Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները

Բաժնի ավագ մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Բաժնի գլխավոր մասնագետը կամ Բաժնի ավագ մասնագետներից մեկը.

Աշխատավայր

Հայաստան, ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության պողոտա, Կառավարական շենք 3:

Աշխատանքի բնույթը (գործառույթներ)

  1. Մասնակցում է միջազգային ծառայությունների արտաքին առևտրի վերաբերյալ տեղեկատվության հավաքման, ստուգման, մուտքագրման և ամփոփման աշխատանքներին.
  1. Մասնակցում է միջազգային տրանսպորտի, կապի, հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով տվյալների շտեմարանների ստեղծման և մշակման աշխատանքներին,
  1. Մասնակցում է օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տվյալների շտեմարանների ստեղծման և մշակման աշխատանքներին,
  1. Մասնակցում է նոր գրանցված օտարերկրյա ներդրումով կազմակերպությունների հետ տարվող մեթոդաբանական աշխատանքներին.
  1. Պատրաստում է համապատասխան տեղեկատվություն վճարային հաշվեկշռի ֆինանսական հաշվի համար,
  1. Պատրաստում է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» ամսական տեղեկատվական զեկույցի արտաքին հատվածի համար օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվություն,
  1. Մասնակցում է համապատասխան տեղեկատվության պատրաստման աշխատանքներին՝ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքէջի «Տվյալների բազաներ» հատվածի համար իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի վերաբերյալ ըստ ներդրումներն իրականացնող երկրների, տնտեսական գործունեության տեսակների, տնտեսական գործունեություն տեսակ–երկիր կտրվածքի, համախառն հոսքերի և մաքուր պաշարների,
  1. Մասնակցում է Ոլորտի մեթոդաբանության մշակման և արդիականացման աշխատանքներին,
  1. Մշակում և պատրաստում է տեղեկատվություն ոլորտի վիճակագրական հրապարակումների համար,
  1. Մասնակցում է Ոլորտին վերաբերող վիճակագրական տեղեկատվության մշակմանը և տրամադրմանը Կոմիտեի հիմնական մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ շահագրգիռ կազմակերպություններին ու անձանց:

Իրավունքները

  • Ստանալ կազմակերպություններից ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր.
  • Համապատասխան մարմիններից պահանջել ամբողջական տեղեկատվություն և նյութեր.
  • Ոլորտին առնչվող վիճակագրական տվյալների հավաքման, ստուգման և ամփոփման նպատակով կատարել համապատասխան ճշտումներ՝ վիճակագրական տեղեկատվություն տրամադրողներից.

Պարտականությունները

  • Նախապատրաստել, իր լիազորությունների շրջանակներում, Ոլորտին առնչվող առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • Կատարել միջազգային կազմակերպությունների կողմից հայցվող տեղեկատվությունների գծով վիճակագրական աղյուսակների և առանձին հարցաթերթերի պատրաստման աշխատանքներ,
  • Կատարել միջազգային տրանսպորտի, կապի, հանգստի, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման գծով տվյալների շտեմարանների ստեղծման և մշակման աշխատանքներ,
  • Պատրաստել միջազգային կազմակերպությունների կողմից հայցվող տեղեկատվությունների գծով վիճակագրական աղյուսակներ և առանձին հարցաթերթեր,
  • Հավաքագրել, ստուգել, մուտքագրել, ամփոփել օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը,
  • Կատարել ոլորտի տվյալների հայցման հետ կապված գրությունների մշակման և պատրաստման աշխատանքներ,
  • Ապահովել վիճակագրական գաղտնիքի պահպանումը:

Կրթություն, որակավորման աստիճանը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական գիտելիքները

Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ.

Աշխատանքային ստաժ, աշխատանքի բնագավառում փորձը

Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում, կամ մաթեմատիկայի բնագավառում՝ վիճակագրի մեկ տարվա աշխատանքային ստաժ:

Աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվությունը

Պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության համար:

Որոշումներ կայացնելու լիազորությունները

Կայացնում է որոշումներ կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների վերջնարդյունքի ապահովման մասնակցության և միջանկյալ արդյունքի ստեղծման և մասնագիտական օժանդակության շրջանակներում:

Գործունեության ազդեցությունը

Ունի ազդեցություն կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին աջակցության, որոշակի մասնագիտական գործառույթների իրականացմանն օժանդակության շրջանակներում:

Շփումները և ներկայացուցչությունը

Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ , ինչպես նաև համապատասխան մարմինների ներկայացուցիչների հետ ընդգրկվում է տվյալ մարմնի ներսում ձևավորված մասնագիտական աշխատանքային խմբերում:

Խնդիրների բարդությունը և դրանց լուծումը

Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրների լուծման մասով տալիս է մասնագիտական առաջարկություն :

Բնագավառներ

ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ

  • Փոփոխությունների կառավարում
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
  • Ժամանակի կառավարում
  • Փաստաթղթերի նախապատրաստում

ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ

  • Բարեվարքություն
  • Տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն
  • Խնդրի լուծում
  • Հաշվետվությունների մշակում

Հիմնական Աշխատավարձի Չափ

163 072 (մեկ հարյուր վաթսուներեք հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ

Անձնային Որակներ

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Էլեկտրոնային հասցե

staffdivision@armstat.am

Հեռախոսահամար

011-52-44-97

Նմանատիպ թափուր հաստիքներ

Ministry of Finance of ArmeniaԵրևանSenior / Ավագ
նոր

Գլխավոր մասնագետ

Պետական ֆինանսական մարմիններմինչև 25.11.2026HY
267 072 AMD