Ներդրումային բիզնեսի զարգացման վարչություն, Ներդրումային բիզնեսի զարգացման ուղղության Համակարգող

Քաղաք
Երևան
Զբաղվածություն
Լրիվ դրույք
Փորձ
առնվազն 5 տարի
Վերջնաժամկետ
29.11.2026
Հայտնաբերվել է finjob-ում
20.11.2026
Վերջին հաստատումը աղբյուրում
22.11.2026 (11 ժամ առաջ)
Նոր հաստիքները՝ Telegram-ումԲաժանորդագրվեք Telegram ալիքին և առաջինն իմացեք նոր թափուր հաստիքների մասին@finjobam

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Ներդրումային բիզնեսի զարգացման վարչության Ներդրումային բիզնեսի զարգացման ուղղության Համակարգող։ Եթե համապատասխանում եք ներքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Ինչ պարտականություններ կունենաս դու.

  • Բիզնեսի զարգացման ռազմավարության և միջոցառումների տարեկան ծրագրերի մշակում,
  • Բիզնեսի զարգաման նպատակային նախագծերի մշակում ու իրականացում,
  • Նախագծերի մշակման ընթացքում նախագծի շրջանակներում արտասահմանյան և տեղական կոնտրագենտների հետ աշխատանքների կազմակերպում և համակարգում,
  • Կառավարման ենթակա ակտիվների (Assets Under Management - AUM) պորտֆելների շուկայի, աճի դինամիկայի կանխատեսում, պլանավորում և առաջարկների մշակում ու իրականացում,
  • Ներդրումային բիզնեսի պրոդուկտների մշակում, բանկում նեդրման ապահովում,
  • Պորտֆելային եկամտաբերության հաշվարկին մասնակցում, առանձին պրոդուկտների եկամտաբերության հաշվարկում, համապատասխան հաշվետվությունների կազմում,
  • Բիզնեսի պլանավորման մասնակցությունը ըստ ոլորտների, տարածաշրջանների և պրոդուկտների,
  • Բիզնես գործընթացների մշակում, օպտիմալացում, թվայնացման և զարգազման առաջարկների ներկայացում, մասնակցություն աշխատանքներին,
  • Վարչության աշխատանքերի բնականոն իրականացման համար այլ գործառույթների իրականացում Բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան,
  • Ուղղությանը վերաբերող հաշվետվությունների և այլ փաստաթղթերի կազմում։

Դիմիր եթե.

  • Ունես բարձրագույն (նախընտրելի է տնտեսագիտական կամ տեխնիկական) կրթություն,
  • Ունես վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է ֆինանսական շուկաներում գործառնությունների ոլորտում), որոնցից առնվազն 2 տարին ղեկավարման փորձ:
  • Ունես հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց) իմացություն,
  • Ունես MS Office-ի լավ իմացություն: LSBank ծրագրային փաթեթի իմացություն, Depend համակարգի իմացություն,
  • Ունես ՀՀ ֆինանսաբանկային ոլորտը և արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրության լավ իմացություն,
  • Ունես վերլուծական, կանոնակարգման և ստեղծագործական հմտություններ։

Աշխատելով մեր թիմում դու կունենաս.

  • Աշխատանք և կյանք բալանս. 24 վարձատրվող արձակուրդային օրեր, հավելյալ վարձատրվող հանգստյան օրեր (Day off) և ժամեր (Time off), ճկուն աշխատանքային գրաֆիկ, հեռավար աշխատելու հնարավորություն:
  • Զարգացման հնարավորություն. Ուսուցման և զարգացման անհատական ծրագրեր, արտերկրում ուսուցման հնարավորություն, սկսնակ մասնագետների ուսուցում, ինչպես նաև վերապատրաստումներ՝ ուղղված աշխատակիցների մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:
  • Հավելյալ արտոնություններ. Առողջության ապահովագրություն, կրիտիկական ապահովագրություն, արտոնյալ պայմաններով Բանկի պրոդուկտներից օգտվելու հնարավորություն, գործընկեր կազմակերպությունների կողմից առաջարկվող զեղչեր, թեմատիկ նվերներ աշխատակիցներին, բիզնես գործուղումների հնարավորություն:
  • Թիմային ոգի. Թիմային հանդիպումներ, կորպորատիվ միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղեր:
  • Նյութական արտոնություններ. Հիմնական աշխատավարձից զատ՝ եռամսյակային և տարեկան բոնուսներ, ինչպես նաև աշխատավարձի տարեկան վերանայում:

Դիմելու կարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով Apply Now/Դիմել հիմա: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:

Նմանատիպ թափուր հաստիքներ

Բոլոր թափուր հաստիքները Ardshinbank · 25