Ռիսկերի կառավարիչ
- Քաղաք
- Երևան
- Զբաղվածություն
- Լրիվ դրույք
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Ընկերության մասին
«Կրեդիտ կոնցեպտ» ՈՒՎԿ-ն փնտրում է ռիսկերի կառավարիչ՝ իր երևանյան գրասենյակում աշխատելու համար
Հիմնական պարտականություններ
- Բացահայտել, գնահատել և վերահսկել կազմակերպությանն առնչվող բոլոր հիմնական ռիսկեր՝ ներառյալ վարկային, շուկայի և գործառնական ռիսկերը
- Մասնակցել կազմակերպության ռիսկի ախորժակի (Risk Appetite) ցուցանիշների և դրանց հաշվարկման մեթոդաբանությունների մշակմանն ու ներդրմանը, կատարել դրանք գծով վերլուծություններ և մոնիթորինգ
- Կատարել պարբերական ռիսկերի վերլուծություն և սթրես-թեստավորում, ինչպես նաև տրամադրել ճշգրիտ և ժամանակին հաշվետվություններ ղեկավար մարմնին և խորհրդին
- Անհրաժեշտության դեպքում տրամադրել անկախ եզրակացություն խոշոր վարկառուների վերաբերյալ՝ Վարկային կոմիտե ներկայացնելու նպատակով
- Իրականացնել վարկերի նպատակային օգտագործման և վարկառուների ֆինանսական վիճակը մոնիթորինգ ըստ անհրաժեշտության
- Մշակել և շարունակաբար բարելավել ռիսկերին առնչվող ներքին ընթացակարգերը, կարգավորող փաստաթղթերը և հաշվետվությունների ձևաչափերը
- Խթանել ռիսկերի մասին իրազեկվածության և հաշվետվողականության մշակույթը
- կազմակերպությունում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն զնտեսագիտության, ֆինանսների, վիճակագրության/տվյալագիտությանկամ հարակից այլ ոլորտներում
- Microsoft Office (հատկաես Excel) ծրարգրի իմացություն,
- SQL, Power BI իմացությունը կդիտվի՝ որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- Թիմում, ինչպես նաև միայնակ աշխատելու և հաղորդակցման հմտություններ
- Մասնագիտական հմտություններ՝ ռիսկերի կառավարում • ռիսկերի վերլուծություն •
Առաջարկվող պայմաններ
- Մրցունակ աշխատավարձ (քննարկելի՝ կախված փորձից)
- Ամսական հավելավճարներ՝ արդյունքների համաձայն
Շաբաթվա 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
- Մասնագիտական զարգացման հնարավորություններ
- Ընկերական բժշկական ապահովագրություն
- Հարմարավետ գրասենյակ
Դիմելու համար
Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ռեզյումեն և կից նամակը ուղարկել հետևյալ հասցեին՝
- hr@creditconcept.am
- +374 12 270-270
Խնդրում ենք նամակի վերնագրում նշել պաշտոնը, որի համար դիմում եք
Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: