Գործառնական և ՏՏ ռիսկի վերահսկող
- Ստորաբաժանում
- Ռիսկերի վերլուծության վարչություն/Գործառնական և ՏՏ ռիսկերի բաժին
- Փորձ
- առնվազն 1 տարի
- Հրապարակվել է
- 06.10.2026
- Վերջնաժամկետ
- 21.10.2026
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (11 ժամ առաջ)
Մենք փնտրում ենք գործառնական և ՏՏ ռիսկի վերահսկող, ով պատասխանատու կլինի ՀՀ ֆինանսական համակարգում գործառնական և ՏՏ ռիսկերի բացահայտման, վերլուծության և գնահատման, ինչպես նաև ռիսկերի կառավարման և զսպման հետ կապված մեխանիզմների մշակման համար:
Աշխատանքային պարտականություններ
- Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերի վերահսկողական աշխատանքներին:
- Ուսումնասիրել և գնահատել ֆինանսական կազմակերպությունների կողմից նորագույն տեխնոլոգիաների (Cloud, AI և թվային այլ նորարարություններ) ներդրման, կիրառման և ինտեգրման հետ կապված գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերը:
- Վերահսկողության շրջանակներում իրականացնել համակարգային գործառնական ռիսկերի գնահատում և ներկայացնել առաջարկներ հայտնաբերված խնդիրների արագ և արդյունավետ լուծման ուղղությամբ:
- Մասնակցել ֆինանսական կազմակերպությունների բիզնես գործընթացների և ՏՏ ենթակառուցվածքների խոցելիությունների գնահատմանը, այդ թվում՝ սթրես-թեստավորման սցենարների կիրառմամբ:
- Իրականացնել ֆինանսական կազմակերպությունների գործառնական, ՏՏ և կիբեռանվտանգության ռիսկերի գնահատման համար միջազգային լավագույն փորձի վրա հիմնված մեթոդաբանությունների և ռիսկերի զսպման մեխանիզմների մշակման աշխատանքներ:
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, ՏՏ կամ հարակից տեխնիկական ոլորտներում
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կամ ՏՏ ոլորտում՝ մասնավորապես գործառնական ռիսկերի կառավարմանն, աուդիտին կամ տեղեկատվական անվտանգությանն առնչվող գործառույթների իրականացմամբ։
- Ֆինանսական կազմակերպությունների բնույթի, նրանց կողմից մատուցվող ծառայությունների, բիզնես գործընթացների և կիրառվող տեխնոլոգիական լուծումների վերաբերյալ համապարփակ պատկերացում:
- Խորը պատկերացումներ գործառնական ռիսկերի, ՏՏ և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ:
- Ֆինանսական համակարգի օրենսդրության և կարգավորման դաշտի իմացություն:
- Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն:
Ինչպես նաև
- Բարդ խնդիրներ վերլուծելու, նախագծեր համակարգելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն:
- Գերազանց հաղորդակցման, համագործակցության և բանակցություններ վարելու հմտություններ:
- Նախաձեռնողականություն, իրավիճակին արագ հարմարվելու ճկունություն և որոշումներ կայացնելու վճռականություն:
- Արդյունքին միտված աշխատելաոճ և շարունակական կատարելագործման ձգտում:
Լրացուցիչ տեղեկություն
Միայն նախնական փուլում ընտրված դիմորդները կտեղեկացվեն մրցույթի հաջորդ փուլերի մասին:
Լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների համար կարող եք զանգահարել՝ (+37410) 592-592
5119, 5114
Անձնակազմի և մշակույթի տնօրինություն