Վարկային մասնագետ
- Հայտնաբերվել է finjob-ում
- 13.10.2026
- Վերջին հաստատումը աղբյուրում
- 13.10.2026 (10 ժամ առաջ)
Աշխատանքի նկարագրություն
Իրականացնում է Վարկային կազմակերպության հաճախորդների սպասարկման աշխատանքներ և դրամարկղային գործառնություններ:
Աշխատանքային պարտականություններ
- Ծանոթացնել հաճախորդներին վարկային ծառայությունների պայմաններին՝ նպատակ ունենալով ծառայության չափանիշները համապատասխանեցնել հաճախորդի պահանջներին:
- Կատարել հաճախորդների կողմից անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում և տվյալների մուտքագրում ընկերության աշխատանքային ծրագրի մեջ:
- Իրականացնել կանխիկի դուրս բերման գործարքներ` վարկերը հաստատելուց հետո:
- Ընդունել կանխիկով վճարումներ հաճախորդներից` վարկը մարելու նպատակով:
- Իրականացնել գործառնական օրվա եզրափակում:
- Իրականացնել դրամարկղային փաստաթղթերի կարգավորում:
- Իրականացնել ինկասացիայի հետ կապված աշխատանքներ:
- Կրել պատասխանատվություն Դրամարկղի գրքի ճիշտ լրացման և ստորագրման համար:
Պահանջվող հմտություններ
- Microsoft Office -ի հետ աշխատելու հմտություն
- ՀԾ Բանկ ծրագրի իմացություն
- Հայերեն և Ռուսերեն լեզուների իմացություն