Մասնակցել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով ռիսկի ախորժակների մշակման գործընթացին, ռիսկի ախորժակների պահպանման նկատմամբ իրականացնել հսկողություն, ինչպես նաև գնահատել արտարժութային և տոկոսադրույքի ռիսկի գծով բանկի հնարավոր կորուստները՝ օգտագործելով համպատասխան մեթոդաբանություն (VaR, դյուրացիա, և այլն),
Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սթրես թեստեր և սցենարային վերլուծություններ, գնահատել սթրեսային իրավիճակների ի հայտ գալու հավանականությունը հավանականության միջակայքը և իրականացնել արդյունքների հետադարձ ստուգում (backtesting),
իրականացնել գործոնային վերլուծություններ և կառուցել համապատասխան էկոնոմետրիկական և ֆինանսական մոդելներ,
Իրականացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով սահմանաչափերի և նպատակակետերի գծով պարբերական մոնիթորինգ՝ անհրաժեշտության դեպքում իրականացնել սահմանաչափերի վերանայում,
Իրականացնել հետազոտություններ, ուսումնասիրելով միջազգային լավագույն փորձը շուկայական և իրացվելիության ռիսկերի կառավարման ոլորտներում, ստացված արդյունքներն ու մեթոդաբանությունները տեղայնացնելու նպատակով,
Գնահատել տոկոսադրույքի ռիկսը բանկային գրքում (IRRBB),
Իրականացնել հաճախորդների վարքագծային վերլուծություններ արտարժութային, տոկոսադրույքի և իրացվելիության հնարավոր ռիսկերը բացահայտելու նպատակով,
Մասնակցել նոր ֆինանսական գործիքների ներդրման հետ կապված ռիսկերի գնահատման աշխատանքներին,
Իրականացնել ՀՀ և միջազգային գործընկեր ֆինանսական կազմակերպությունների ռեյտինգավորման համակարգերի մշակում և շարունակական սպասարկում,
Ապահովել ՀՀ ԿԲ-ին և Բանկի գործընկերներին ներկայացվող հաշվետվությունների և այլ տեղեկատվության ժամանակին կազմումը և ներկայացումը,
Կազմել և ժամանակին ներկայացնել շուկայական և իրացվելիության ռիսկերի գծով Ռիսկերի կառավարման կոմիտեին և Բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները։
Անհրաժեշտ հմտություններ
Բարձրագույն կրթություն տնտեսագիտական/ֆինանսների/վիճակագրական ոլորտներում,
Վիճակագրական մոդելների մշակման կարողություն,
Բանկային համակարգը կարգավորող օրենսդրական և նորմատիվային ակտերի իմացություն,
MS Office ծրագրային փաթեթի և վիճակագրական ծրագրային փաթեթների լավ իմացություն, (Python/R և SQL ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
Միջազգային մասնագիտական սերտիֆիկացումը (FRM, FRR, CFA) կդիտվի որպես առավելություն,
Անգլերեն լեզվի լավ իմացություն,
Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ռիսկերի, ակտիվների և պասիվների կառավարման, կամ հարակից ոլորտներում
Պատասխանատվության բարձր զգացում և սահմանված վերջնաժամկետներում աշխատանքը ավարտելու կարողություն,
Վերլուծական մտածողություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
Թիմում աշխատելու և հաղորդակցման հմտություններ:
Условия
Պարգևատրումներ: Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող
Ամուսնության գումար: Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
Արձակուրդային հատկացումներ: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Time off: Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
Երեխաների ծնունդ: Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում